Եմենում հնչած պայթյուների զոհ է դարձել 45 մարդ


Եմենում հնչած պայթյուների զոհ է դարձել 45 մարդ

  • 23-05-2016 13:59:29   | Եմեն  |  Հասարակություն

Եմենի կառավարության ժամանակավոր մայրաքաղաքում` Ադեն քաղաքում հնչած երկու պայթյունների արդյունքում զոհվել է 45 մարդ: 
korrespondent.net-ի փոխանցմամբ` երկու դեպքում էլ պայթուցիկը գործի են դրել մահապարտներ:
 
Առաջին պայթյունը տեղի է ունեցել կառավարական զինված ուժերի հրամանատարի տան մոտ, վերջինս ողջ է մնացել, սակայն զոհվել են զինված ուժերի 25 նորակոչիկներ և նրանք, ովքեր ցանկացել են միանալ բանակին: 
Երկրորդ պայթյունը հնչել է գործող կադրերի հավաքագրման կենտրոնի մոտ, որի արդյունքում զոհվել է 20 մարդ: 
Ավելի վաղ, մարտի վերջին Եմենում տեղի էր ունեցել եռակի ահաբեկչություն: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն