Թուրքիայում մայիսի 23-27-ը կծածանվի ՀՀ դրոշը


Թուրքիայում մայիսի 23-27-ը կծածանվի ՀՀ դրոշը

  • 23-05-2016 14:15:58   | Հայաստան  |  Մշակույթ

Այս օրերին աշխարհի տարբեր ծայրերից  երեսուն մասնակից գտնվում են Թուրքիայի Բոդրում քաղաքում: Հայաստանը ներկայացնող Նարեկ Գրիգորյանն արդեն իր ակտիվությամբ աչքի է ընկել, ով արդեն 1 ամիս է գտնվում է այնտեղ՝ տարածելով հայկական մշակույթը: 
 
Թուրքիայում շատերն են սկսել հայկական պարեր սովորել, սկսել հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել՝ նրա շնորհիվ: 
Բայց կարևորագույնն առջևում է: Այսօր և առաջիկա 3 օրերին  երեք հազար օտարերկրացիներ ականատես կլինեն, թե ինչպես է բազմաթիվ այլ դրոշների կողքին ծածանվում նաև հայկական դրոշը և կհնչի հայկական երաժշտությունն ու պարը:
 
Պարի՛ր և ստեղծի՛ր խաղաղություն:
Մայիսի 24-29 Էգեյան ծովի ափին գտնվող հին Հալիկառնասը կհյուրընկալի  Բոդրումի 17րդ միջազգային պարի փառատոնը: Այս գեղեցիկ նավահանգստային քաղաքում աշխարհի տարբեր մշակույթներ կմիավորվեն՝ պարողների, դերասանների, լրագրողների և կամավորների շնորհիվ: 2012 թվականից ի վեր Բոդրումի միջազգային պարի փառատոնը ընդգրկված է Յունեսկոյի միջազգային փառատոնների ցուցակում:
6 շաբաթվա ընթացքում թուրք մասնագետները կհամագործակցեն եվրոպական 17 երկրներից եկած կամավորների հետ միջոցառումը կազմակերպելու համար, որոնց կազմում է նաև Նարեկ Գրիգորյանը: Երիտասարդների ուսուցումը և կացությունը կապահովվի Էրասմուս պլյուս ծրագրի շրջանակներում:
Կամավորները պետք է տարածեն իրենց երկրի մշակույթը, էրասմուս պլյուսի և Բոդրումի պարի միջազգային փառատոնի մասին տեղեկությունը և ներկայացնեն այն հնարավորությունները, որոնք տրամադրում են այս ծրագրերը տեղի մշակութային կենտրոններում, դպրոցներում և լրատվամիջոցներին: Շատ կամավորների, որոնք որ նաև ակտիվ պարողներ են կտրվի ելույթով ներկայանալու հնարավորություն: 
Փորձերի և ներկայացումների ժամանակ  տարբեր երկրներից եկած կամավորները հնարավորություն կունենան սովորելու բազմաթիվ ազգային պարեր և նոր պարային ոճեր: Ավելին, նրանք կծանոթանան այլ երկրների մշակույթներին և սովորույթներին: Միջազգային խմբերը և օտարերկրացիների հետ հաղորդակցումը ստեղծում է կատարյալ միջավայր էրասմուս պլյուս ծրագրի գլխավոր նպատակի իրականացման համար, այն է` բարելավել համագործակցությունը երիտասարդների և երկրների միջև: Այլ մշակույթների մասին տեղեկացվածությունը օգնում է մասնակիցներին հաղթահարել նախապաշարմունքները: Ծրագրից հետո կամավորները կարող են լայնորեն օգտագործել իրենց ձեռք բերած հմտությունները իրենց երկրներում: Ծրագրի շնորհիվ նրանք կզարգացնեն իրենց մասնագիտական և միջազգային հաղորդակցական հմտությունները:
Ծրագրի ընթացքում միջոցառումների կազմակերպմամբ հիմնականում զբաղվելու են կամավորները, որոնց նպատակն է ստեղծել ավելի ներդաշնակ և խաղաղ աշխարհ: Երիտասարդների նպատակն է նաև աշխարհին ցույց տալ պարերի մեջ թաքնված հեղափոխական ուժը:
 
Նշենք, որ ծրագրի ամբողջ ֆինանսավորումը կատարվել է կազմակերպիչների կողմից: Հայաստանից պաշտոնական գործընկեր է հանդիսանում "Ապագան մեր ձեռքերում" երիտասարդական ՀԿ-ն: Մասնակիցն ընտրվել է մրցույթային կարգով: 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play