Ադելը ռեկորդային 90 մլն եվրո արժողությամբ պայմանագիր է կնքելու Sony Music-ի հետ
23-05-2016 15:12:42 | Մեծ Բրիտանիա | Միջազգային
Բրիտանացի երգչուհի Ադելը ռեկորդային 90 մլն եվրո արժողությամբ պայմանագիր է կնքելու Sony Music ընկերության հետ: gazeta.ru-ի փոխանցմամբ` սա ամենամեծ գումարն է Միացյալ թագավորության երաժիշտների հետ կնքված պայմանագրերի շարքում: Նախորդ նման ձեռքբերումը պատկանել է Ռոբի Ուիլյամսին, ում 2002 թվականին EMI ընկերությունը վճարել էր 80 մլն եվրո:
Բացի այդ, սա ամենամեծ պայմանագրային գումարն է կանանց համար (2001 թվականին Ուիթնի Հյուսթոնը ստացել է 70 մլն եվրո Arista ընկերությունից ):
Ակնկալվում է, որ Ադելը պայմանագիրը Sony Music-ի հետ կկնքի առաջիկա շաբաթվա մեջ: Դրանից հետո ընկերությունը բացառիկ իրավունք կստանա ամբողջ աշխարհով երգչուհու հետագա երգերի տարածման համար:
Sony-ն և Ադելի ներկայացուցիչը հրաժարվել են մեկնաբանել այս նորությունը: