Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է հայտնի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին


Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է հայտնի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին

  • 23-05-2016 18:58:35   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է հայտնի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին եւ նրա թիմի անդամներին:
 
Հանդիպմանը քննարկվել են Արցախում սպորտի, մասնավորապես, բռնցքամարտի զարգացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Վախթանգ Դարչինյանին հայրենիքում սպորտի բնագավառում եւ համահայկական տարբեր խնդիրների լուծմանն ակտիվորեն մասնակցելու համար: 
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն