«Արցախփոստ»-ն թողարկել է Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված նամականիշեր


«Արցախփոստ»-ն թողարկել է Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված նամականիշեր

  • 24-05-2016 17:08:01   | Արցախ (ԼՂՀ)  |  Կազմակերպություններ
«Արցախփոստ»-ի նամականիշերի ծրագրով արդեն անցած տարվանից հատուկ թողարկվում են Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված նամականիշեր:
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Գարիկ Գրիգորյանը հավելելով,
 
որ արդեն թողարկվել են Արցախի հերոսներ` Աշոտ Ղուլյանին (Բեկոր) և Յուրա Պողոսյանին նվիրված դրոշմանիշեր, իսկ այս տարվա ընթացքում կթողարկվեն Մոնթե Մելքոնյանին և Շահեն Մեղրյանին նվիրված դրոշմանիշերը:
 
Տնօրենի հաղորդմամբ` «Արցախփոստ»-ն ի տարբերություն աշխարհի մյուս չճանաչված պետությունների փոստային ծառայությունների, մշտապես մասնակցում է Եվրոպական փոստային օպերատորների ասոցիացիայի` ՊոստԵվրոպայի «Եվրոպա» նամականիշերի ամենամյա մրցույթին:
 
Յուրաքանչյուր տարի նամականիշի համար ընտրվում է մեկ ընդհանուր թեմա և անց է կացվում թողարկված նամականիշերի մրցույթ:
 
Գ. Գրիգորյանի խոսքով` «Եվրոպա-2016»-ի` Մտածիր ինչպես կանաչները» թեմայով նամականիշի մրցույթին «Արցախփոստ»-ն արդեն ներկայացրել է երկու նամականիշ` մեկն ընդհանուր թեմայի շուրջ, մյուսն` արցախյան:
 
Բացի այդ ընկերությունն ամեն տարի թողարկում է Արցախի ֆլորան և ֆաունան, ինչպես նաև կարմիր գրքում գրանցված կենդանիները ներկայացնող դրոշմանիշեր: Այս տարի այդ թեմայով դրոշմանիշերն արդեն թողարկվել են: Գործադիր տնօրենի հավաստմամբ «Արցախփոստ»-ի նամականիշերը աշխարհի շատ երկրներում մեծ պահանջարկ են վայելում և մշտապես արժանանում են միջազգային ֆիլատելիստական կազմակերպությունների բարձր գնահատականներին:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Artsakhpress.am
 
 Տպել  
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ