«Վրաստանը սևծովյան շրջանի անվտանգության պլատֆորմի լիարժեք մասը դառնալու միտում ունի». Վրաստանի ՊՆ


«Վրաստանը սևծովյան շրջանի անվտանգության պլատֆորմի լիարժեք մասը դառնալու միտում ունի». Վրաստանի ՊՆ

  • 24-05-2016 18:32:50   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մայիսի 24-25-ին Թբիլիսիում անցկացվում է Վրաստանի Պաշտպանության նախարարության 10-րդ վեհաժողովը` «Վրաստանի Պաշտպանության և Անվտանգության կենցեպցիա» անվամբ:
 
«Վեհաժողովի աշխատանքների առաջին օրը նվիրված է ՆԱՏՕ-ի և Վարշավայի գագաթաժողովի թեմայի քննարկմանը: Երկրորդ օրը կքննարկվեն Սևծովյան շրջանի անվտանգության հարցերը, որպես մի շրջանի, որը հանդիսանում է հյուսիսատլանտյան համակարգի անվտանգության անբաժանելի մասը: Նաև կքննարկվի ժամանակակից համաշխարհային կարգուկանոնի և փոքր երկրների վրա նրա ազդեցության հարցը: Վեհաժողովի աշխատանքներին կմասնակցեն փորձագետներ, հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև ընդունված որոշումների համար պատասխանատու անձինք», -ասված է Վրաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունում:
Վրաստանի Պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն` «Վրաստանը սևծովյան շրջանի անվտանգության պլատֆորմի լիարժեք մասը դառնալու միտում ունի»: «Մենք շատ վաղուց ենք խոսում այդ մասին: Այսօր ՆԱՏՕ-ի շրջանակներում ակտիվ քննարկումներ են տարվում Սև ծովի հարցի վերաբերյալ: Մինչ Ղրիմի բռնագրավումը, Սև ծովը համարվում էր ապահով ծով, և այստեղ հատուկ գործունեություններ չէին ծրագրվում: Ղրիմի բռնագրավումից հետո ուժերի հավասարակշռությունը փոխվել է, ինչը տրամաբանորեն օրակարգային է դարձրել նոր մեխանիզմի անհրաժեշտության հարցը: Հատկապես այդ պատճառով երկու տարիների ընթացքում քննարկումներ են տարվում, և մենք բոլորս` ՆԱՏՕ-ի անդամները և գործընկերները, ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի երկրների Վարշավայի գագաթաժողովը կդառնա նոր համակարգի սկիզբը, Սևծովյան շրջանի համար անվտանգության ճարտարապետության նոր պլատֆորմը: Այո´: Վրաստանը անվտանգության այդ պլատֆորմի լիարժեք մասը դառնալու ցանկություն և միտում ունի», -մայիսի 24-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:
Վրաստանի Պաշտպանության նախարարության 10-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Թբիլիսի է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: «Մի քանի հանդիպում է ծրագրված երկրի գերագույն ղեկավարության հետ: Այդ հանդիպումներն անցկացվում են ՆԱՏՕ-ի երկրների Վարշավայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում: Վրաստանը շատ ակտիվորեն ներկայացված կլինի տվյալ գագաթաժողովում, և մենք կամրապնդենք մեր համագործակցությունը: Մենք ցանկանում ենք, որպեսզի ՆԱՏՕ-ի և միջազգային ուժերը ավելի շատ ներկայացված լինեն Վրաստանում: Ես Վրաստանին ՄԱՊ տրամադրելու հարցը շատ կարևոր չեմ համարում: Ավելի կարևոր է, որպեսզի Վրաստանում լինի ավելի շատ ՆԱՏՕ և ընդհակառակը», -մայիսի 24-ին հայտարարել է Ջեյմս Ապատուրայը:
Վրաստանի Արդարադատության նախարարության կողմից նախապատրաստած օրինագծի համաձայն` «նախընտրական ժամանակահատվածում զանգավածային բռնություն պարունակող գործողություն (կռիվ և այլ գործողություններ) իրականացնելու դեպքում տվյալ անձինք կպատժվեն մինչ 4 տարի ազատազրկմամբ, եթե անօրինական գործողությունների արդյունքում ոչ ոք ֆիզիկական վնասվածքներ չկրի, ապա բռնություն իրականացրած անձինք կտուգանվեն կամ կազատազրկվեն մինչ 2 տարի ժամկետով», -ասված է Վրաստանի Արդարադատության նախարարության տարածած հայտարարությունում: Հիշեցում.  իշխող և ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցների միջև մայիսի 22-ին Սամեգրելոյի շրջանում տեղի ունեցած կռվի կապակցությամբ վարչապետը հանդես է եկել առաջարկությամբ, ըստ որի պետք է խստացվի այն անձանց նկատմամբ կիրառվող պատիժը, որոնք նախընտրական ժամանակահատվածում կփորձեն իրականացնել տարբեր բռնի գործողություններ:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը