Հակառակորդը վերսկսել է հրադադարի խախտումները. ԼՂ ՊՆ․


Հակառակորդը վերսկսել է հրադադարի խախտումները. ԼՂ ՊՆ․

  • 26-05-2016 16:35:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Մայիսի 25-ի կեսօրից հետո և լույս 26-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից վերսկսել է խախտել նախորդ գիշեր և մինչև կեսօր պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
 
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է հաղորդագրությունում:
Նոյյան տապան  -   Քաղաքական