Ֆրանսիայի վարչապետը պատրաստ է բարեփոխել աշխատանքային օրենսգրքի վիճահարույց նախագիծը


Ֆրանսիայի վարչապետը պատրաստ է բարեփոխել աշխատանքային օրենսգրքի վիճահարույց նախագիծը

  • 26-05-2016 17:17:39   | Ֆրանսիա  |  Իրավունք

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ պատրաստ է բարեփոխելու և փոփոխելու աշխատանքային օրենսգրքի վիճահարույց նախագիծը: gazeta.ru-ի փոխանցմամբ` փետրվարին հրապարակվել են կառավարության կողմից աշխատանքային օրենսգրքում կատարված ուղղումները: Առաջարկվել էր նվազեցնել վճարներները և արտաժամյա աշխատանքի փոխհատուցման գումարները, կրճատել աշխատակիցների թիվը: 
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում աշխատանքային օրենսգրքի փոփոխմանը դեմ է մինչև 220 հազար քաղաքացի, ովքեր օրեր շարունակ բողքոի ակցիաներ են իրականացնում: 
Նշենք, որ նրանց ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ էր օգտագործել:   
 
Նոյյան տապան  -   Իրավունք