Գիշերը շփման գծում իրավիճակը մնացել է հանգիստ.ԼՂ ՊՆ


Գիշերը շփման գծում իրավիճակը մնացել է հանգիստ.ԼՂ ՊՆ

  • 27-05-2016 11:51:13   | Հայաստան  |  Քաղաքական
Մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը մնացել է հանգիստ: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հավելելով, որ հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում օգտագործելով նաև դիպուկահար հրացաններ:
 
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է հաղորդագրությունում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play