Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Սոչի


Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Սոչի

  • 28-05-2016 07:57:33   | Աբխազիա  |  Սպորտ


Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ֆուտբոլի ազգային հավաքականը մայիսի 27-ին ժամանել է Սոչի, հաղորդում է «Նոյյան տապանի» թղթակիցը Սոչիից։

Այստեղ  հայ մարզիկներին դիմավորել են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցի պաշտոնական պատվիրակությունը, ինչպես նաեւ Սոչիի հայ համայնքի եւ «Սեւան» միության պատասխանատուները: 
 
Հիշեցնենք, որ  Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մասնակցելու է Աբխազիայում մայիսի 28-ին մեկնարկող  ֆուտբոլի աշխարհի (ConIFA) 2016 թվականի առաջնությանը: 
Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկա է լինելու Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում են Արևմտյան Հայաստանի  ղեկավարությունը և կառավարության անդամները: 
 
Այս մրցաշարին, որը Conifa-ի կազմակերպիչները անվանում են «ՖԻՖԱ-ից դուրս աշխարհի ֆուտբոլի առաջնություն», մասնակցում են հիմնականում չճանաչված տարածքների թիմերը։ 2016 թվականի առաջնությանը Աչեւմտյան Հայաստանից բացի մասնակցում են  նաև Աբխազիան, Չագոսյան կղզիները, Քրդստանը, Հյուսիսային Կիպրոսը, Պադանիան, Փենջաբը, Ռաետիան, Սամպին, Սոմալիլանդը, Շեկելի երկիրը և Ճապոնիայի միավորված կորեացիների ընտրանիները: Հանդիպումները կանցկացվեն Սուխումի «Դինամո» և Գագրահի «Daur Akhvedeliani» մարզադաշտերում:  Եզրափակիչը կկայանա հունիսի 5-ին: 
 
A  խմբում ընդգրկված են Աբխազիայի, Չագոսյան կղզիների և Արևմտյան Հայաստանի հավաքականները։
B խմբում են Քրդստանի, Շեկելի երկրի, Ճապոնիայի միավորված կորեացիների ընտրանիները։
C խմբում են Հյուսիսային Կիպրոսի, Պադանիայի և Ռաետիայի հավաքականները։
D խմբում Փենջաբը, Սամպին և Սոմալիլանդը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ