Լույս է տեսել «Օրինաստեղծման հիմնական սկզբունքները» վերտառությամբ գրքույկը
30-05-2016 22:36:22 | Հայաստան | Նոր գրքեր
Լույս է տեսել ՀՀ ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ, ՀՀ պետական ծառայության 1-ին դասի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Գարեգին Պետրոսյանի՝ «Օրինաստեղծման հիմնական սկզբունքները» վերտառությամբ գրքույկը:
Աշխատանքում վերլուծվում են օրինաստեղծման սկզբունքները, որոնք միաժամանակ այդ գործընթացում իրավաբանական, իրավատեխնիկական, տրամաբանական և լեզվաբանական սխալներից զերծ մնալու երաշխիքներ են:
Գրքույկը կարող է օգտակար լինել պատգամավորների և նրանց օգնականների, օրինաստեղծ գործունեությամբ զբաղվող այլ անձանց, իրավաբանական բուհերի և ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների, օրինաստեղծման գործընթացով հետաքրքրվող ընթերցողների համար: