«Ամեն ինչ երեխաների համար» մանկական գիդ-ուղեցույցը գործում է նաև էլեկտրոնային տարբերակով
01-06-2016 10:32:22 | Հայաստան | Նոր գրքեր
Յուրաքանչյուր ծնողի ամենամեծ ցանկությունն է տեսնել իր երեխային առողջ եւ ուրախ, հնարավորինս շուտ հայտանբերել նրա մեջ հասունացող տաղանդը եւ լավ մասնագետների օգնությամբ սկսել այն զարգացնել: «Նոյյան Տապան»-ի նոր նախագիծը՝ «Ամեն ինչ երեխաների համար» մանկական գիդ-ուղեցույցը կոչված է օգնելու ծնողներին ճիշտ կողմնորոշվելու այն հարցում, թե ինչպե՞ս գտնել հենց այն կազմակերպությունը, այն մասնագետին կամ այն միջավայրը, որը լավագույնը կլինի փոքրիկի համար: Արդեն լույս է տեսել այս մանկական պատկերազարդ գիդ-ուղեցույց - դեղին էջերի առաջին թողարկումը:
Հունիսի 1-ից Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ գործում է նաեւ մանակական գիդ-ուղեցույց-դեղին էջերի կայքը՝ www.kids.nt.am:
Երեւանում առաջին մանկական տեղեկատվական այս պորտալն ուղղված է ծնողներին, մանկավարժներին եւ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են երեխաների դաստիարակությամբ, կրթությամբ եւ մանուկների հետ կապված բազմաթիվ այլ հարցերով: Գիդ-ուղեցույցի օգնությամբ կարելի է գտնել «Ուր տանել երեխային» հիմնական հարցի պատասխանը, քանի որ մեկ ձեռնարկի միջոցով հնարավոր է տեղեկանալ բոլոր խմբակների՝ նկարչության, պարի, տարբեր սպորտաձեւերի, մանկական տոների, ազատ ժամանցի և հանգստի այլ ձեւերի կազմակերպմամբ զբաղվող հաստատությունների մասին:
Այս հետաքրքիր ձեռնարկի հեղինակը և գլխավոր խմբագիրը «Նոյյան Տապան» լրատվականի գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանն է: