Մահվանից առաջ Ուսամա Բեն Լադենը հաղորդագրություն է թողել: Այն կհրապարակվի՞, թե ոչ
03-05-2011 11:44:10 | ԱՄՆ | Միջազգային
ԱՄՆ հետախուզական ծառայության ներկայացուցիչները գտնում են, որ «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենը երկուշաբթի օրվա գիշերը հաղորդագրություն է թողել, որը շուտով հնարավոր է հրապարակվի:
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին» AP-ին հղումով, այդ մասին հաղորդել է հետախուզական ծառայության աղբյուրը` չնշելով, դա ձայնագրություն է, թե տեսագրություն:
Ըստ աղբյուրի, Բեն Լադենը ձայնագրության ժամանակ չգիտեր, որ ամերիկյան հատուկ նշանակության ջոկատները կհարձակվեն նրա նստավայրի վրա:
Հիշեցնենք, Ուսամա բեն Լադենը սպանվել է երկուշաբթի գիշերը: Նրա որդին նույնպես սպանվել է: Ավելի ուշ հայտնի է դարձել նաեւ Բեն Լադենի չորս կանանցից մեկի սպանվելու մասին լուրը:
Արաբական ծովում ահաբեկչի հուղարկավորությունը նկարահանվել է եւ շուտով կհրապարակվի: Ինչպես հաղորդում են Պենտագոնից, հրապարակվելու են նաեւ նրա դիակի լուսանկարները: