«Հայաստան» հիմնադրամը շարունակում է սատարել Արցախի առողջապահական ոլորտին


«Հայաստան» հիմնադրամը շարունակում է սատարել Արցախի առողջապահական ոլորտին

  • 01-06-2016 15:55:53   | Արցախ (ԼՂՀ)  |  Բարեգործություն

 «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իր աջակցությունը բերել Արցախի առողջապահական ոլորտի խնդիրների լուծմանը. ապրիլյան պատերազմից հետո Ֆրանսահայ համայնքի միջոցներով շտապօգնության 2 մեքենա, իսկ Ֆրանսիայի եւ Բրազիլիայի մեր հայրենակիցների համատեղ ջանքերով շուրջ 13 տոննա դեղորայք է տրամադրվել ԼՂՀ առողջապահության նախարարությանը:
 
Լոս Անջելեսում կայացած «Օգնություն Արցախին» հեռուստամարաթոնի ավելի քան 1.1 մլն ԱՄՆ դոլար հասույթն էլ, ինչի մաս են կազմել նաեւ ֆրանսահայերի, բրազիլահայերի, Տորոնտոյի եւ Նյու Յորքի հայ համայնքների նվիրատվությունները, կուղղվի Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը:
 
Օրերս էլ բժշկական սարքավորումներ են նվիրաբերվել Արցախին, մասնավորապես՝ Ֆրանսահայ համայնքի միջոցներով ձեռք է բերվել հեմոդիալեզի 2 սարք, բրիտանահայերի կողմից՝ սոնոգրաֆիայի սարք, հունահայերի կողմից էլ՝ պուլսօքսիմետր, 50 շտատիվ, 20 պատգարակ:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն