TUMOsummer-ը սկսվե՛ց


TUMOsummer-ը սկսվե՛ց

  • 01-06-2016 18:38:43   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Այս հատուկ օրը՝ երեխաների միջազգային տոնին, հատկապես ուրախ ենք ձեզ հետ կիսվել այն բազմազան նախագծերով, որ Թումոն կազմել է իր ուսանողների և հանրության համար: Թումոյի ամառը (TUMO Summer) ներառելու է տասնյակ աշխատարաններ, միջոցառումներ, նախագծեր ու մեծ համերգ:
 
Միջազգային առաջատար մասնագետների կողմից անցկացվող աշխատարանները Թումոյի կրթական ծրագրի կարևոր մասերից են, ու այս ամառ դրանց թիվը կլինի ավելին, քան երբևէ: 34 մասնագետ ամբողջ աշխարհից կայցելի բոլոր չորս Թումոները՝ Երևանում, Դիլիջանում, Գյումրիում ու Ստեփանակերտում: Դրանց թվում են այնպիսի պրոֆեսիոնալներ, ինչպիսիք են Ելենա Գեոդակյանը The Simpsons-ից, Լիլիթ Աբգարյանը Apple Inc.-ից, լիբանանցի հանրահայտ գրաֆիտի արվեստագետներ Ashekman-ը, Ubisoft Մոնրեալի Արման Հակոբյանը,
Esquire Ռուսաստանի խմբագիր Գրիգոր Աթանեսյանը և այլ արտակարգ մասնագետներ: Նրանք հազարավոր թումոցիների հետ կկիսվեն իրենց գիտելիքներով ու փորձով անիմացիայի, խաղերի ստեղծման, ստեղծագրության,
նկարչության, ծրագրավորման, արվեստի ու նույնիսկ դիզայն-մտածողության ոլորտներում:
 
 Ամառային ուսումնական ծրագրում առանձին և շատ կարևոր տեղ է զբաղեցնում Nvak երաժշտական ճամբարի հետ համագործակցությունը: Երգչուհի/երգահան Թամար Կապրելյանի նախաձեռնած Nvak ճամբարը ամենամյա ինտենսիվ ծրագիր է հայաստանցի պատանիների համար (սոցիալական ցանցերում՝ @nvakfoundation,
@tamarkaprelian): Ծրագրի նպատակն է մասագիտական կապեր ստեղծել Հայաստանի երիատասարդության ու աշխարհի առաջատար երաժիշտների միջև: Ծրագրի շրջանակներում Թումոյի պատանիները հնարավորություն կունենան մասնակցել աշխատարանի, որը կվարեն Grammy մրցանակակիր պրոդյուսերներ ու երգահաններ
Դեվիդ Հոդջսը ու Բեն Մուդին, ովքեր հատկապես հայտնի են որպես Evanescence ռոք խմբի անդամներ, ու Թամարն ինքը: Ծրագիրը կիրականացվի ՀԲԸՄ-ի աջակցությամբ: Նամակին կից տեսեք ճամբարի դասընթացավարների
կենսագրությունները անգլերեն լեզվով:
 
Այս ամառ Թումոն նաև կրկին կհյուրընկալի ամառային միջոցառումներ հանրության համար:
 
Հուլիսի 3-ին ամբողջ Հայաստանը Վարդավառն է նշելու: Թումոն նույնպես կտոնի այն Թումանյանի այգում՝ թեմատիկ մրցույթներով, ֆոտոնկարահանումներով, DJ-ների երաժշտությամբ և այլն: Միջոցառումը բաց է
լինելու հանրության համար:
 
Եվ ի վերջո, այս տարի Թումոն 5 տարեկան է դառնում, և այս հատուկ առիթը նշում է հուլիսի 31-ին հատուկ համերգով. Արա Մալիքյանն ու իր խումբը կմիանան տոնին իրենց իսպանական մեղեդիներով: Ինչպես միշտ, Թումոն բոլորին հրավիրում է իր ծնունդին:
 
Թումոյի ամառը սկսվում է այսօր: Դե, գնացի՛նք:
 
Կից կարող եք տեսնել նույն տեքստը անգլերեն, ծրագրի հայերեն և անգլերեն պաստառները, ինչպես նաև Nvak-ի դասընթացավարների կենսագրությունները:
 
Զառա Բուդաղյանին՝ 077332821:
Թումո թիմ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ