Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել հունիսին


Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել հունիսին

  • 03-06-2016 15:40:59   | Հայաստան  |  Քաղաքական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) մայիսի 31­-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և հունիսի 2-­ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տարածել:
 
Համանախագահները հայտարարության մեջ նշել են, որ հանդիպումներում քննարկվել է Վիեննայում մայիսի 16­-ին տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ ընդունած որոշումների կյանքի կոչման հարցը: «Նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Համանախագահները նախարարներին են ներկայացրել փաստաթղթեր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու և ԵԱՀԿ հետախուզական մեխանիզմներ ներդնելու հարցի շուրջ: Նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը` հունիսին անցկացնելու բանակցությունների հաջորդ փուլը` նպատակ ունենալով վերսկսելու բանակցությունները համապարփակ կարգավորման շուրջ»,­- ասվում է համանախագահների հայտարարության մեջ: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play