Երևանում անցկացվելու է ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ EXPO 2016 10-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը


 

Երևանում անցկացվելու է ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ EXPO 2016 10-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

  • 03-06-2016 19:02:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
                                                                                                                                      
 
      
2016թ. հունիսի 4-ից 6-ը  Yerevan EXPO  ցուցահանդեսային համալիրում` Հ.Հակոբյան 3 հասցեում (Մերգելյան ինստիտուտի տարածք), Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը և  LOGOS  EXPO  Center ցուցահանդեսային ընկերությունը կազմակերպում են ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ  EXPO  2016   10-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրը պարուրված կլինի տոնական մթնոլորտով, որտեղ յուրաքանչյուրը կհայտնվի մանկության  զարմանահրաշ աշխարհում:
Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 50 ընկերություն, որոնք կներկայացնեն ապրանքներ և ծառայություններ երեխաների համար` հագուստ, կոշիկ, խաղալիքներ, գրասենյակային և դպրոցական պարագաներ, քաղցրավենիք, պաղպաղակ, զարգացնող և ուսուցանող խաղեր, կրթօջախներ, ուսումնական ձեռնարկներ և գրքեր, բժշկություն երեխաների համար, ատրակցիոններ և այլն:
Ցուցահանդեսին մասնակցում են նաև մանկատներ, որտեղ երեխաները ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները:     
 
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ  EXPO  2016-ը կուղեկցվի հետաքրքիր մշակույթային ծրագրերով`
ֆոտոմրցույթ  §Միսս ժպտերեսիկ¦  և  Միստր ժպտերեսիկ
մրցույթ լավագույն նկար` Փոքրիկ նկարիչ
մեծ շոու ծրագիր
   

Ցուցահանդեսի անցկացման վայրը Yerevan EXPO ցուցահանդեսային համալիր, 
Երևան, Հ. Հակոբյան 3 (Մերգելյան իստիտուտի տարածք)
 
Ցուցահանդեսի անցկացման օրերը  հունիսի 4-6-ը, 2016թ.
Ցուցահանդեսի անցկացման ժամերը` 10:00-18:00
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հունիսի 4-ին ժամը 12:00-ին: 
Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը կկայանա հունիսի 6-ին Royal Tulip Grand Hotel Yerevan  հյուրանոցում:
 
Ցուցահանդեսի գլխավոր ինֆորմացիոն հովանավոր` Beeline Հայաստան:   
 
 
Կազմակերպչի մասին`
LOGOS EXPO Center - ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999թ.-ից և առաջատար է համարվում արդյունաբերական, տեղական և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման գործում։
    Օգտագործելով համաշխարհային ցուցահանդեսային բիզնեսի փորձն ու նվաճումները LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը ամեն տարի անցկացնում է մինչև 15 մասնագիտացված ցուցահանդեսներ: Այսպիսով 16 տարիների գործունեության ընթացքում ընկերության կողմից կազմակերպված տեղական և օտարեկրյա ցուցահանդեսների թիվը գերազանցել է 200-ը :
 
Հեռ:    (374 10) 23 57 75,  22 98 13(201),  (374 77) 22 93 13
Ֆաքս:  (374 10) 22 98 15 (215)
Էլ. փոստl: press@expo.am
Կայք:  www.expo.am
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը