Հայ սամբիստները յոթ մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում<br />


 

Հայ սամբիստները յոթ մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում

  • 19-04-2010 16:46:00   | Հունաստան  |  Սպորտ
 ՍԱԼՈՆԻԿ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավարտվեց սամբոյի պատանիների, աղջիկների, երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Մրցումների վերջին օրը Հայաստանի ընտրանու հաշվին եւ երկու բրոնզե մեդալ ավելացրեցին պատանիների 56 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանդր Բալայանը եւ երիտասարդների 57 կգ քաշային կարգում` Արեն Անտոնյանը: Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո հաղորդագրության, հայ մարզիկներից մրցանակային տեղեր են գրավել. Առաջին տեղ` Տիգրան Կիրակոսյան (52կգ), երկրորդ տեղ` Մհեր Կարապետյան (75կգ), երրորդ տեղ` Ալեքսանդր Բալայան (56կգ), Արեն Անտոնյան (57կգ), Արմեն Ադամյան (68կգ), Դավիթ Գրիգորյան (82կգ), Արտուշ Մկրտչյան (+100կգ):
Նոյյան տապան  -   Սպորտ