Ֆիզիկայի միասնական քննությունից հեռացվել է մեկ դիմորդ. ԳԹԿ տնօրեն


Ֆիզիկայի միասնական քննությունից հեռացվել է մեկ դիմորդ. ԳԹԿ տնօրեն

  • 10-06-2016 18:53:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Այսօր Ստեփանակերտում ստեղծված 2 քննական կենտրոններում կայացել է միասնական քննություն՝ ֆիզիկա առարկայից:
 
 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ կրթության գիտության և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը նշել է, որ միասնական քննությանը մասնակցել է հայտագրված 139 դիմորդներից 121-ը:
 «Միասնական քննությունից հեռացվել է մեկ դիմորդ, որի մոտ հայտնաբերել ենք բջջային հեռախոս: Ըստ կարգի նման դեպքում առանց նախազգուշացման դիմորդին հեռացնում ենք քննակենտրոնից»,-ասել է Յու. Քարամյանը և հավելել, որ քննությունն անցել է սահմանված կարգով, դժգոհություններ ու բողոքներ դիմորդների կողմից չեն եղել:
 
«Յուրաքանչյուր քննությունից հետո դիմորդն իրավունք ունի իր պատասխանների ձևաթուղթը պատճենահանի և վերցնի: Քննությունից մեկ ժամ հետո արդյունքներն արդեն տեղադրված են լինում http://www.atc.am/news.php կայքում, որտեղ դիմորդը կարող է ստուգել իր պատասխաները` նախապես իմանալով արդյունքները, իսկ քննության պաշտոնական արդյունքները կհրապարակվեն 5 օրից»,- տեղեկացրել է ԳԹԿ տնօրենը:
 
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այս ուսումնական տարվա 1375 շրջանավարտներից միասնական քննություններին հայտագրվել է 888 դիմորդ, որը կազմում է շրջանավարտների ընդհանուր թվի 65 տոկոսը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play