Ռեջեփ Էրդողանը հիասթափվել է Բարաք Օբամայից և Վլադիմիր Պուտինից


Ռեջեփ Էրդողանը հիասթափվել է Բարաք Օբամայից և Վլադիմիր Պուտինից

  • 13-06-2016 18:13:11   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը հայտարարել է, որ հիասթափվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների` Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի  հետ փոխահարբերություններից: gazeta.ru-ի փոխանցմամբ` Էրդողանը նշել է, որ իրենք լիահույս են եղել, երբ Օբաման ընտրվելուց հետո առաջին նախագահական այցը կատարել է Թուրքիա:

Նրա խոսքերով` երկու երկրները հույս են ունեցել հասնել լիակատար գործընկերության. «Ցավոք սրտի մեր սպասումները չարդարացան»,- նշել է Էրդողանը: 
Վերջինս նաև նշել է, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը լավանալու փոխարեն վատացել է: 
Էրդողանն ավելացրել է, որ ներկա պահին երկու երկրների միջև հարաբերությունների վատացման պատճառներից մեկն ամերիկացիների կողմից սիրիացի քրդերին աջակցելն է, որոնց թուրքերը համարում են ահաբեկիչներ: 
Թուրքիայի նախագահը Ոչ պակաս լարված է անվանել Ռուսաստանի և նրա նախագահի հետ հարաբերությունները: 
«Պուտինի հետ մեր բարեկամությունը հանգեցրեց երկու երկրների միջև բարձր մակարդակի հարաբերությունների հաստատման»,- ասել է նա: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play