«Հայ ժողովուրդը կորցրեց երգչուհու, որը շաղկապում էր աշխարհասփյուռ հայության սրտերը».Վազգեն Մանուկյան


«Հայ ժողովուրդը կորցրեց երգչուհու, որը շաղկապում էր աշխարհասփյուռ հայության սրտերը».Վազգեն Մանուկյան

  • 14-06-2016 11:17:12   | Հայաստան  |  Մշակույթ

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը իր և խորհրդի անունից ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ:
 
«Անկրկնելի ձայն, համաժողովրդական սեր, մշակութային բուռն ու երկարատև գործունեություն, որը նոր որակ ու նոր գույն հաղորդեց մեր արվեստի փառավոր պատմությանը` նվաճելով նորանոր գագաթներ ժողովրդական երգարվեստում: Օֆելյա Համբարձումյան...
Հայ ժողովուրդը կորցրեց իր վառ անհատականություններից մեկին, երգչուհու, որն իր ազգային երգի մաքրամաքուր ելևէջներով շաղկապում էր աշխարհասփյուռ հայության սրտերը:
Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում մեծանուն երգչուհու ընտանիքին, հարազատներին ու համայն հայությանը»:
Նոյյան տապան  -   Մշակույթ