Վրաց եկեղեցին հրաժարվում է մասնակցել ուղղափառ եկեղեցիների Մեծ Հավաքին
14-06-2016 17:14:31 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Վրացական ուղղափառ եկեղեցու Սինոդը ուղղափառ եկեղեցիների Մեծ Հավաքին, որը պետք է տեղի ունենա Կրետե կղզում, վրացի ներկայացուցիչների չմասնակցության մասին որոշում է ընդունել։ «Մենք շատ բարդ ժամանակներում ենք ապրում։ Ամեն օր մենք բախվում ենք բազում խնդիրների հետ, որոնք պարտավորեցնում են մեզ լինել ավելի զգույշ և թույլ չտալ ճակատագրական սխալներ։ Մենք չպետք է թույլ տանք այնպիսի սխալներ, որոնք հետո անհնար կլինի ուղղել։ Հունիսի 17-ին սկսվում է ուղղափառ եկեղեցիների Մեծ Հավաքը։ Մենք չենք մասնակցի այդ Հավաքի աշխատանքներին, քանի որ որոշ հարցեր շատ բարդ և անընդունելի են մեզ համար։ Մինչդեռ, միաժամանակ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք ուղղափառ եկեղեցիների միասնականությունը։ Բայց միասնականությունը պետք է հիմնված լինի ճշմարիտ ուղու վրա», -հայտարարել է վրաց պատրիարքը։
Վաղը՝ հունիսի 14-ին, Փոթիում տեղի կունենա կոնտեյներների փոխադրումով և լոգիստիկայով զբաղվող ընկերությունների աշխատակիցների բողոքի նախազգուշական ցույցը։ Տարածված տեղեկության համաձայն՝ Փոթիում տեղակայված տարբեր կոնտեյներային տերմինալների ավելի քան 5 000 աշխատակից, բողոքում են այն որոշման դեմ, որի համաձայն՝ ընթացիկ տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կոնտեյներները բեռնելու և բեռնաթափելու միավորված սակագները։ Բողոքարկողների խոսքերի համաձայն՝ տվյալ իրավիճակում միակ մենատերն են դառնում Փոթի նավահանգստին պատկանող կոնտեյներական տերմինալները, համապատասխանաբար, մնացած բոլոր ընկերությունները ստիպված են լինում ամբողջությամբ դադարեցնել իրենց գործունեությունը։ Բողոքողները պահանջում են պետությունից պարզաբանել իրավիճակը և հաստատել Փոթի նավահանգստի վարչության տվյալ որոշումը չիﹾ խախտում արդյոք երկրում գործող օրենսդրությունը։
Հունիսի 13-ին Վրաստանի Մաքսային Ծառայության աշխատակիցները Բաթումիի նավահանգստում հայտնաբերել են թմրանյութերի խոշոր չափաբաժին, որը պատրաստվում էր Ուկրաինա ուղարկվելուն։ Պարզվում է, որ հայտնաբերված 213 կգ․հերոինը Վրաստան էր մտցվել Ադրբեջանից։
Վրաստանի վարչապետը կոչ է անում միջազգային կազմակերպություններին ընտրությունների ընթացքի մոնիտորինգի համար Վրաստան ուղարկել ինչքան հնարավոր է շատ դիտորդներ։ «Վրաստանի Կառավարությունը պատրաստ է Խորհրդարանական ընտրություններն անցկացնել ժողովրդավարական, ազատ և թափանցիկ պայմաններում», -NDI կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետը։