Ֆրանսիայում ահաբեկչության կասկածանքով 100 մարդ է ձերբակալվել


Ֆրանսիայում ահաբեկչության կասկածանքով 100 մարդ է ձերբակալվել

  • 14-06-2016 15:55:08   | Ֆրանսիա  |  Հասարակություն

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը Փարիզում իլամիստ ահաբեկչի կողմից երկու ոստիկանների սպանությունը նողկալի է համարել: korrespondent.net-ի փոխանցմամբ` նա ընդգծել է, որ Ֆրանսիայում հնարավոր ահաբեկչությունների վտանգը շարունակում է բարձր աստիճանի վրա մնալ:
 
«Ահաբեկչությունների սպառնալիքը մեծ է Ֆրանսիայում, Եվրոպայում և ամբողջ արևմտյան երկրներում, ինչպես ցույց տվեցին ԱՄՆ-ում 48 ժամ հետո տեղի ունեցած իրադարձությունները»,- ասել է Բ. Կազնևը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և նախարարների հետ կայացած արտակարգ նիստից հետո:   
Վերջինս տեղեկացրել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում ձերբակալվել է 100-ից ավելի մարդ, որոնք կարող են վտանգ ներկայացնել երկրի անվտանգությանը: Նա չի նշել, թե որքան առաջ են գնացել ֆրանսիացի ոստիկանի և նրա կնոջ սպանությունը հետքննող իրավապահ մարմինները, ինչպես նաև ոստիկանության աշախատկիցները: 
Ֆրանսիայի նախագահը Կազնևից հետո դատապարտել է հարձակումը` այն անվանելով ահաբեկչություն և նախազգուշացնելով, որ Ֆրանսիան բախվել է ահաբեկչական մեծ սպառնալիքի հետ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն