Հակառակորդը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակներից. ԼՂ ՊՆ


Հակառակորդը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակներից. ԼՂ ՊՆ

  • 14-06-2016 16:52:10   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային զինատեսակներից:
 
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը, ցուցաբերելով զսպվածություն, չեն պատասխանել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Նոյյան տապան  -   Քաղաքական