Վարչախումբը Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ բացահայտ զրպարտչական քարոզարշավ է սկսել


Վարչախումբը Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ բացահայտ զրպարտչական քարոզարշավ է սկսել

  • 15-06-2016 16:45:04   | Հայաստան  |  Քաղաքական

Վարչախումբը, սպառելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին սև քարոզի քիչ թե շատ գաղտնի և անուղղակի մեթոդներով վարկաբեկելու զինանոցը, անցում է կատարում նրա նկատմամբ բացահայտ զրպարտչական քարոզարշավին:
 
Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 2016 թ. հունիսի 12-ի 197-րդ թողարկման մի մասը («Հաղթանակը շատ հայրեր ունի»  խորագրով հետաքննության հատվածը (26:25-37:10),ինչպես նաև դրա վերաբերյալ անոնսները https://www.youtube.com/watch?v=eQJG3eZtBg8) Արցախյան պատերազմի մի դրվագի խեղաթյուրված ներկայացման միջոցով պատրաստվել և հրապարակվել է Ժիրայր Սէֆիլյանի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորելու ուղղակի դիտավորությամբ ու հստակ նպատակադրմամբ: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական