ԱՄՆ-ն կոչ է անում Մեծ Բրիտանիային մնալ Եվրամիության կազմում


ԱՄՆ-ն կոչ է անում Մեծ Բրիտանիային մնալ Եվրամիության կազմում

  • 15-06-2016 18:11:13   | ԱՄՆ  |  Միջազգային

ԱՄՆ-ն կոչ է անում Մեծ Բրիտանիային մնալ Եվրոպական միության կազմում: gazeta.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշտոն Քարտերը: 
 
«ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուսր գալու հարցը պետք է միայն բրիտանացիները որոշեն: Ինչպես հայտարարել է նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ-ն կողմ է, որպեսզի Միացյալ Թագավորությունը մնա ԵՄ կազմում, իսկ դրա համար կան պատճառներ»,- ասել է Քարտերը: 
Ավելի վաղ, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ում հարգելու են Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու հարցի կապակցությամբ անցկացված հանրաքվեի ցանկացած արդյունք: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային