9-րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի օրակարգում տնտեսության տեխնոլոգիական զարգացման և անվտանգության հիմնախնդիրներն են


9-րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի օրակարգում տնտեսության տեխնոլոգիական զարգացման և անվտանգության հիմնախնդիրներն են

  • 16-06-2016 15:43:29   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հունիսի 16-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, փորձագետ Սամվել Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են հունիսի 17-ին մեկնարկող երկօրյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի առանցքային ուղղություներն են ու հիմնախնդիրները:
 
Նպատակ ունենալով ՏՏ ոլորտի ներուժի օգնությամբ աջակցել ռազմարդյունաբերական համակարգի զարգացմանը՝ այս տարի ԻՏՁՄ-ն ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում իրականացնում է ռազմարդյունաբերական համալիրի և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության շուրջ քննարկումներ:
ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում կհամախմբվեն  նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներն ու մասնագետները: Մասնակիցները կիրականացնեն լայնածավալ քննարկումներ և գործնական առաջարկներ կներկայացնեն՝ ուղղված ՀՀ տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը:
Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծման խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելով՝ միությունը ԴիջիԹեք բիզնես ֆորում առանձնահատուկ ուշադրություն կդարձնի նաև էլեկտրոնային կառավարման և ֆինանսաբանկային հիմնախնդիրներին: 
Երկօրյա բիզնես ֆորումի թեմատիկ քննարկումներն են՝
Ռազմարդյունաբերական համալիրի և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության ձևաչափ
Տեխնոլոգիաները ֆինանսական ոլորտում. նոր սերնդի բանկային համակարգ
Էլեկտրոնային կառավարում
ՏՏ ներդրումային էկոհամակարգ
Կիբեր անվտանգություն. մարտահրավերներ և լուծումներ
ԱՊՀ Քլինթեք հարթակի ձևավորմանն ուղղված տարածաշրջանային հանդիպում
Հայաստանում սկսնակ ձեռներեցների հիմնախնդիրներին նվիրված քննարկում
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play