«Մենք ենք Արցախը». միջոցառում Մոսկվայի մարզի Պուշկինո մարզի հայ համայնքում


«Մենք ենք Արցախը». միջոցառում Մոսկվայի մարզի Պուշկինո մարզի հայ համայնքում

  • 16-06-2016 16:15:14   | Ռուսաստան  |  Մշակույթ

Մայիսի 29-ին Մոսկվայի մարզի Պուշկինո մարզի հայ համայնքում տեղի է ունեցել «Մենք ենք Արցախը» խորագրով միջոցառում, որը նվիրված էր Արցախյան պատերազմում զոհված հայ հերոսներին, մայիսյան հաղթանակներին, Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությանը։  Միջոցառմանն  իրենց մասնակցություն են ունեցել «Արգիշտ» հայկական մեկօրյա  դպրոցի սաները, ինչպես նաև հայապահպանության գործի նվիրյալներ։ 
 
Միջոցառման  ընթացքում  ելույթ են ունեցել  «Արգիշտ» ժողովրդական  պարային համույթը, «Արգիշտ»   հայակական մեկօրյա դպրոցի  ժողովրդական գործիքների ուսուցիչ Ավետիս Մանուկյանը, «Արգիշտ» հայկական մեկօրյա դպրոցի  սաները։
Տառաճանաչ  դարձած սաներին «Արգիշտ» հայկական մեկօրյա դպրոցի տնօրեն Ազնիվ Պարոնյանը  հանձնել է վկայականներ՝  մաշտոցյան այբուբենի բանալին ստանալու կապակցությամբ։ 
 «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ռուս ժողովրդին` մեզ այս հնարավորությունն ընձեռելու համար,  Սփյուռքի նախարարության աշխատակազմին` հանձինս Հրանուշ Հակոբյանի եւ հայ համայնքին`  ինձ այս լիազորությունները վստահելու համար։ Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհակալ եմ ձեզանից, մենք ստանձնել ենք բարձր, վսեմ, միևնույն ժամանակ բարդ ու դժվար մի պարտականություն` օգնել սերունդներին մնալ հայ ու ձգտել մտքի, հոգու ու մարմնի կատարելության: Մենք մեր երկրի մշակույթն ենք, լեզուն ու սովորույթները Սփյուռքում: Եվ իհարկե  շնորհակալություն Ձեզ, իմ հարգելի սաներ և նրանց ծնողներ, որ ոչ մի ջանք ու եռանդ չեք խնայել` այս ամենի իրականացման համար»,- իր խոսքում նշել է Ազնիվ Պարոնյանը:  
Դպրոցի սաներն իրենց երախտագիտությունն են հայտնել «Արգիշտ» հայ համայնքին, հայկական դպրոցի  տնօրինությանը եւ ուսուցչական անձնակազմին, որոնց եռանդի ու ջանքերի շնորհիվ իրենք կարողանում են օտար հողում սովորել հայերեն գրել, կարդալ և հայեցի դաստիարակություն ստանալ։
Միջոցառման ավարտին  հայակական մեկօրյա դպրոցի սաների ծնողներին, համայնքի  հայապահպանության գործի նվիրյալներին «Արգիշտ» հայկական մեկօրյա դպրոցի տնօրեն Ազնիվ Պարոնյանը  հանձնել է  շնորհակալագրեր։
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play