«Լենինգրադ» ռոք խումբը Երևանում


«Լենինգրադ» ռոք խումբը Երևանում

  • 17-06-2016 13:40:15   | Հայաստան  |  Մշակույթ

«Լենինգրադ» լավագույն և աղմկահարույց, յուրօրինակ ռոք խումբը Երևանում համերգով հանդես կգա 2016 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տոմսերը վաճառքում են 09.06.16թ:
 
Սերգեյ Շնուրովի և նրա խմբի ելույթը մշտապես ուժի և եռանդի անսպառ հոսք է, որն իր հետ դրական լիցքերի հզոր ալիք է բերում: Երաժիշտներն ամբողջապես նվիրվում են բեմին և ունակ են լարված պահել ցանկացած լսարան:
2016 թվականի «Լենինգրադի» համերգները ներառում են խմբի լավագույն հիթերը, որոնք համացանցում միլիոնավոր դիտումներ են հավաքում: Երաժիշտներն իրենց կոլեկտիվն անվանում են խմբավորում: Նրանք իրոք դարձան ֆենոմեն՝ և՛ իրենց ասելիքով և՛ ուղղվածությամբ, որոնք միանգամայն տարբերվում են: Նրանց մեջ կար այն ամենը, ինչը չպիտի դուր գար հանրությանը, սակայն հենց դա էլ դարձավ նրանց հաջողության գրավականը: Չնայած կատարման յուրաձևությանը, երգերում հնչող անպարկեշտ արտահայտություններին, հանդիսատեսն, այնուամենայնիվ, կարողացավ Սերգեյ Շնուրովի ստեղծագործություններում գտնել այն հիմնական ուղերձը, ասելիքը, որ նա սփռում է իր շուրջը մինչ օրս: Նա ոչ միայն հոյակապ երաժշտություն է ստեղծում, այլև առանձնանում է հեռուստահաղորդումներ վարելու իր ինտելեկտով:
Նոյյան տապան  -   Մշակույթ