Օձունի վանքի վերականգնման քարը փնտրվում էր ողջ Հայաստանում (Տեսանյութ)


Օձունի վանքի վերականգնման քարը փնտրվում էր ողջ Հայաստանում (Տեսանյութ)

  • 20-06-2016 12:57:30   | Լոռու մարզ  |  Մշակույթ



 «Օձունի նոր կյանք» ծրագիրը ներկայացնում է սրբավայրը փլուզումից փրկելու պատմության մասին տեսաշարի երկրորդ մասը:
 
Օձունի նախկին՝ 19-րդ դարում կատարված վերականգնման ժամանակ, օգտագործված էր տուֆ քարը: Տուֆը որպես պատի քար ավելի ընդունելի է, քան որպես ծածկասալ, որովհետև հորիզոնական և թեք վիճակում աշխատելուց ջուրը մնում է քարի ծակոտիներում: Տուֆի  ջրաթափանցման գործակիցը մեծ է, ջերմաստիճանային փոփոխություններից քարը ճաքեր է տալիս: Դրա հետևանքով տուֆ քարի  կյանքը կարճ է: Ավելի երկար է բազալտի կյանքը…
 
Այս մասին է պատմում աշխատանքներն իրակացրած վերականգնող-շինարար Լեվիկ Ղուկասյանը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ