«Հավատացյալ-կաթոլիկների՝ դավանանքի ազատության իրավունքը մինչ այսօր չի իրականացվել». Վրաստանի ՄԻՊ


 

«Հավատացյալ-կաթոլիկների՝ դավանանքի ազատության իրավունքը մինչ այսօր չի իրականացվել». Վրաստանի ՄԻՊ

  • 21-06-2016 13:49:45   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հունիսի 20-ին Կախեթիի շրջանում սկսվել է հացահատիկի բերքահավաքի գործընթացը: «Այս տարի ակնկալվում է լավ բերք: Մենք փաստացիորեն կրկնապատկել ենք հացահատիկի ցանքսերի քանակությունը: Ընդհանուր առմամբ, երկրի մասշտաբով ցանվել է 80 000 հեկտար հացահատիկ և 40 000 հեկտար գարի: Ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով հացահատիկի բերքահավաքը փոքր-ինչ ձգձվեց: Հիմա Գյուղատնտեսության նախարարությունն անում է ամեն ինչ, որպեսզի ժամանակին հավաքի բերքը: Կախեթիում հավահատիկի բերքահավաքի համար հատկացվել է 60 կոմբայնավար, իսկ Վրաստանի ողջ տարածքին՝ 86 կոմբայնավար: Ինչպես նաև կաշխատի մասնավոր տեխնիկան», -հունիսի 20-ին հայտարարել է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարը:
 
Վրաստանի Կառավարության որոշման համաձայն՝ վրացական ուղղափառ եկեղեցուն անփոխհատույց փոխանցվել է հերթական նվերը հողատարածքային սեփականության տեսքով: Այս անգամ Կառավարությունը նվիրել է եկեղեցուն հողատարածք Ծղալտուբոյում՝ 780 քառ. մ. տարածքով և 31 437 քառ. մ. հողատարածք Ցիծամուրիում՝ այնտեղ տեղակայված 628 07 քառ. մ. անշարժ գույքի սեփականությամբ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վրացական եկեղեցին համարվում է երկրի հողի խոշորագույն սեփականատերը պետությունից հետո:
Հունիսի 20-ին Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանը հրապարակել է հայտարարություն, որտեղ մեղադրում է Ռուսթավի քաղաքի տեղական ինքնակառավարման մարմիններին Հռոմեակաթոլիկ եկեղեցու հանդեպ խտրական վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի հայտարարության տեքստի համաձայն՝ պարզվում է, որ 2013թ. Կաթոլիկ եկեղեցին դիմել է Ռուսթավիի քաղաքապետարանին՝ եկեղեցի կառուցելու թույլտվություն տալու խնդրանքով: Շինարարությունը պետք է տարվեր Կաթոլիկ եկեղեցուն պատկանող հողատարածքի վրա: Մինչդեռ, երեք տարիների ընթացքում Ռուսթավիի քաղաքապետարանը այդպես էլ չի տվել համապատասխան թույլտվությունը: «Չնայած ըստ օրենքի, որի համաձայն՝ քաղաքապետարանը պետք է տար պատասխան-թույլտվությունը եկեղեցու շինարարության համար, ոչ մի պատասխան չի տրվել: Ավելին, քաղաքապետարանը նույնիսկ չի ուսումնասիրել կաթոլիկ եկեղեցու տվյալ հայտարարությունը: Ցավոք, հավատացյալ-կաթոլիկների՝ դավանանքի ազատության իրավունքը մինչ այսօր այդպես էլ չի իրականացվել», -ասված է Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի հայտարարությունում:
Հունիսի 20-ին սկսվել է Վրաստանի Պաշտպանության նախարարության ռազմական ուսումնարանում սովորել ցանկացողների գրանցման գործընթացը: «Առաջին իսկ օրը տրվել է 50 դիմում, որոնցից 7 դիմորդը աղջիկ է: Այս տարի առաջին անգամ ռազմական ուսումնարանում կկարողանան ուսում ստանալ երկրի իգական սեռի քաղաքացիները: Հայտերի գրանցումը կավարտվի հուլիսի 4-ին: Ընթացիկ տարում ծրագրվում է ուսման ընդունել 126 ուսանողի: 106 արական սեռի և 20 իգական սեռի»:
 
 
http://armenian-community.ge/News/1968
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը