Միջադեպ է գրանցվել թիվ 46 միկրոավտոբուսում (Տեսանյութ)


Միջադեպ է գրանցվել թիվ 46 միկրոավտոբուսում (Տեսանյութ)

  • 22-06-2016 14:48:01   | Հայաստան  |  Հասարակություն


Այսօր` հունիսի 22-ի վաղ առավոտյան, արտառոց միջադեպ է գրանցվել մայրաքաղաք Երևանի երթուղային տրանսպորտներից մեկում:
 
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ թիվ 46 միկրոավտոբուսում կողոպուտի փորձ է կատարվել, որը ոչ միայն անհաջող ավարտ է ունեցել, այլև միջադեպի արդյունքում տուժողներ են եղել: Այսպես, ականատեսներից մեկի խոսքով` ուղևորներից երկու երիտասարդ փորձել են անչափահաս ուղևորի գրպանից ինչ-որ բան գողանալ, սակայն հենց նույն վայրկյանին անչափահասը նկատել է և աղմուկ է բարձրացրել: Այս պահին գրպանահատները հարվածներ են հասցրել երեխային, ապա անցել մյուս ուղևորներին: Սրա հետևանքով անգամ մի կնոջ քիթն է վնասվել: Այս ամենից անմիջապես հետո երիտասարդները փախուստի են դիմել: Այս տեղեկությունները ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեցին թիվ 46 երթուղայինի մի քանի այլ վարորդներ: Նրանք հրաժարվեցին այլ մանրամասներ ներկայացնել` տեղեկացնելով միայն, որ վարորդը որևէ կերպ չի խառնվել միջադեպին: Հարկ է նկատել, որ վերջին շրջանում երթուղայիններում արտակարգ դեպքերն ու միջադեպերը հաճախակի են դարձել: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն