Նույնականացման քարտերը սպառվել են. պարզ չէ թե որքան ժամանակ դրանք չեն մատակարարվի (Տեսանյութ)


Նույնականացման քարտերը սպառվել են. պարզ չէ թե որքան ժամանակ դրանք չեն մատակարարվի (Տեսանյութ)

  • 22-06-2016 15:09:14   | Հայաստան  |  Իրավունք


1in.am. lԱրդեն մի քանի օր է՝ քաղաքացիները չեն կարողանում կենսաչափական անձնագիր ստանալ, քանի որ ձևաթղթի քանակը սպառվել է։ Այս խնդրով հատկապես մտահոգված են ամառային արձակուրդին հանգստի մեկնել ցանկացողները։
 
Քաղաքացիներին կենսաչափական անձնագրի փոխարեն ներկայումս տրվում է հին նմուշի անձնագիր, սակայն քաղաքացիները վստահ չեն, որ հետագայում խնդիրներ չեն առաջանա, և իրենք ստիպված չեն լինի նոր փաստաթուղթ ձեռք բերել։
 
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը մանրամասնում է, որ Հայաստանը կենսաչափական անձնագրերի ձևաթուղթ պատվիրել է լեհական ընկերությունից։ Պայմանագիրը կնքվել է 2011 թ.՝ 5 տարի ժամկետով։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանին պետք է տրամադրվեր 304 հազար կենսաչափական անձնագիր։
 
Թե կոնկրետ երբ լեհական կողմի հետ նոր պայմանագրի առումով համաձայնության կգան՝ Բիչախչյանը դժվարանում է ասել, բայց վստահեցնում է՝ քաղաքացիներին անհարմարություն չի պատճառվի:
 
Մնացական Բիչախչյանը ուռճացված է համարում այն խոսակցությունները, թե Հայաստանում ներդրված կենսաչափական անձնագրերի համակարգն իրեն չի արդարացնում։
 
Անձնագրային և վիզաների վարչության պետն ասաց, որ լեհական ընկերության մատակարարած կենսաչափական անձնագրերը սպառվել են, նոր պայմանագիր կնքելու անհրաժեշտություն է առաջացել, և որ սպասում են լեհ գործընկերների ժամանմանը, որպեսզի նոր պայմանագիր կնքվի։ «Այդ պայմանագրով արդեն ավելի մեծ քանակ կպատվիրենք»,- ասաց նա։ Իսկ թե որքան ժամանակ կենսաչափական անձնագրեր չեն մատակարարվի՝ Հայաստանի ոստիկանությունում տեղյակ չեն։
 
Մնացական Բիչախչյանը համաձայն չէ այն պնդման հետ, թե Հայաստանում ներդրված կենսաչափական անձնագրերի համակարգն իրեն չի արդարացնում:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք