Միջազգային գիտաժողով համաշխարհային անվտանգության հարցերի շուրջ


Միջազգային գիտաժողով համաշխարհային անվտանգության հարցերի շուրջ

  • 23-06-2016 00:22:54   | Հայաստան  |  Հայտարարություններ

Հունիսի 24-25 տեղի կունենա երիտասարդ գիտնականների միջազգային կոնֆերանս: Կոնֆերանսը կազմակերպված է Սթոնհիլ քոլեջի (Մասաչուսեթս, ԱՄՆ), Եվրասիա Համագործակցության Հիմնադրամի  (Հայաստան) և Եվրասիա միջազգային համալսարանի (Հայաստան) համատեղ հովանավորությամբ: Կոնֆերանսի աշխատանքային լեզուն անգլերենն է:
 
«Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» թեմայով կոնֆերանսը կանցկացվի Եվրասիա միջազգային համալսարանում, որը գտնվում է Երևան քաղաքում՝ Ազատության  24/2 փողոցում (Հեռախոս` 29 90 88; 24 94 38;  29 90 77): Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բազմաթիվ երիտասարդներ՝ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, տվյալ կոնֆերանսին կներկայացնեն իրենց կատարած հետազոտությունները՝ ստանալու Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության և Հայաստանի անվտագության հարցերում մասնագիտացած փորձառու գիտնականների և վերլուծաբանների մասնագիտական գնահատականը և արձագանքը: Կոնֆերանսին մասնակցության հայտեր են ներկայացրել   Շվեդիան, Սերբիան, Լեհաստանը, Էստոնիան, Վրաստանը, Գերմանիան, Ղրղզստանը, Թուրքիան և Միացյալ Նահանգները: Ստորև նաև կից տրված է  կոնֆերանսի օրակարգը` ներառյալ կամզակերպիչների կենսագրությունները:
Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ Կրթության և Գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, այնուհետև իր խոսքով ելույթ կունենա պարոն դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին՝ Հայաստանում  ԵՄ պատվիրակության ղեկավարը:
 
Կոնֆերանսի հիմնական թեման է տարածաշրջանի և համաշխարհային խաղաղությունը: Ըստ էության, գլոբալացված աշխարհը ավելի խաղաղ և միաժամանակ, ավելի անհանգիստ է դարձել: Սառը պատերազմի ավարտը հակամարտության և համագործակցության նոր տարատեսակներ ի հայտ բերեց՝ գլոբալացված հանցագործություններ և վերազգային արձագանքներ: Միջպետական պատերազմների կտրուկ նվազումը, առավել անկանոն դրսևորվող քաղաքական պատերազմների քանակական նվազումը ամբողջ աշխարհով մեկ խրախուսվող միտում է համարվում: Այնուամենայնիվ, դեռևս մոլեգնում են մարդասիրական ճգնաժամերը, ինչպես օրինակ Սիրիական քաղաքացիական պատերազմը: Միջին Արևելքից այն կողմ, թե՜ հետպատերազմյան Կետրոնական Աֆրիկայում, թե՜ Արևմտյան Բալկաններում, զինված հակամարտությունների լուծմանն ուղղված քաղաքական որոշումները միշտ վերափոխվել են ահաբեկչության, կաշառակերության և կազմակերպված հանցագործության, ինչպիսին են մարդկանց շահագործումը (թրաֆիկինգը), թմրանյութերի և զենքերի ապօրինի վաճառքը: Այս գիտաժողովի նպատակն է կատարել տվյալ հակասական և գրեթե անհամատեղելի միտումների վերաբերյալ  վերլուծություններ և բացահայտումներ:
 
Կոնֆերանսի ծրագրային նպատակն է  Հայաստանի հասարակական հետազոտությունների ոլորտում ներդրում կատարել՝ կապ ստեղծելով հմուտ և մասնագիտացած փորձագետների ու  հետազոտողների երիտասարդ սերունդների միջև: Կոնֆերանսը տարեկան սկզբունքով է կազմակերպվելու՝ ծառայելով բակալավրիատի և մագիստրատուրայի առաջատար սաների համար որպես մենթորական հարթակ, որտեղ նրանք կարող են  համաշխարհային հարցերով զբաղվող մասնագետների և վերլուծաբանների արձագանքը ստանալ: Ներկայացվող թեմաները և մասնակիցների կենսագրությունները կարող եք գտնել ստորև բերված օրակարգում:
 
 
Օրակարգ
Հունիս 24, 2016
 
 9:00-10:00         Գրանցում , Ուսանողական սրահ 
10:00-11:00        Ողջույնի խոսք, Կոնֆերանս սրահ
 
10:00                  Աննա Օհանյան` Ամբիոնի վարիչ, Քաղաքագիտության և Միջազգային  
                           հետազոտությունների ամբիոն, Սթոնհիլ քոլեջ, ԱՄՆ
10:10                 Նախարար Լևոն Մկրտչյան, Կրթության և գիտության նախարարություն, ՀՀ      
10:20                 Բանախոսական ելույթ ` Պյոտր Սվիտալսկի` դեսպան, Հայաստանում  
                          Եվրամիության պատվիրակության  նախագահ 
10:40                 Պրոֆ. Փիթեր Ուբերտասսիո ` Մարթին ինստիտուտի տնօրեն, Սթոնհիլ  
                          քոլեջ, ԱՄՆ
10:50                Պրոֆ. Սուրեն Օհանյան, ռեկտոր, Եվրասիա միջազգային համալսարան, ՀՀ
10:55                Գևորգ Տեր-Գաբրիելյան, գլխավոր տնօրեն, Եվրասիա համագործակցություն 
                          հիմնադրամ, ՀՀ
    
11:00  - 11:30      Սուրճի և մեդիա ընդմիջում` Կոնֆերանս սրահ
11:30   - 13:00    Զուգահեռ նիստեր  1 և 2  
Զուգահեռ նիստ 1: Չլուծված հակամարտություններ և համաշխարհային անվտանգություն ` Տեմպուս Կոնֆերանս սրահ 
Նիստի նախագահ` Ռիչարդ Գիրագոսյան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն, ՀՀ
«Սառեցված հակամարտությունների» կարգավորումը Հվ Կովկասում` ուղիներ և հեռանկարներ
Անի Հովասափյան` Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան, Ռուսաստան
 
ԱՊՀ-ի դե-ֆակտո պետություններ: Սառեցված հակամարտություններ կամ անկայուն խաղաղություն
Գրիգոր Գրիգորյան` Երևանի պետական համալսարան, Հայաստան
 
«Սառեցված» հակամարտություններում խաղաղություն ապահովող կազմակերպությանների լեգիտիմության ներմուծման և արտահանման դիլեմման:
Էվելինա Կուրկի, Ումեա համալսարան, Շվեդիա
  
Հետկոնֆլիկտային համաձայնությունը որպես համաշխարհային անվտանգության սպառնալիք` հետ սովետական չճանաչված պետությունների օրինակով:
Վիոլետա Պետրոսյան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
 
Վարող` Ռիչարդ Գիրագոսյան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն (Director@regional-studies.org) 
 
Զուգահեռ նիստ 2 :  Հատվող սահմաններ և համաշխարհային անվտանգություն, VivaCell MTS համակարգչային սրահ
Նիստի նախագահ` Նաիրա Սահակյան, Երևանի պետական համալսարան 
Փախստականների նկատմամբ վարվող քաղաքականությունը և համաշխարհային անվտանգությունը
Էլիսոն Սթեֆերակ, Սթոնհիլ Քոլեջ  
 
Սիրիական Փախստականների ճգնաժամը
 Նարեկ Գրիգորյան , Երևանի պետական համալսարան
 
Հակաթրաֆիքինգային գործողություններ Սերբիայում
 Քեթերին Ուոհրեր, Սթոնհիլ քոլեջ 
 
Արտագաղթի ազդեցությունը Հայաստանի արդի տնտեսության վրա
Օլգա Շախսուվարյան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան
 
Վարող` Աննա Օհանյան, Սթոնհիլ Քոլեջ, ԱՄՆ  (aohanyan@stonehill.edu)  և Բենջամին  Քոլ, Սայմնս Քոլեջ (Benjamin.Cole@simmons.edu)
 
13:00-14:00  Ճաշ, Ուսանողական սրահ
13:30 -14:00       «Իմ ճանապարհորդությունը» ֆիլմի ցուցադրություն`  Gonca Sonmez-Poole, Թուրք-հայ կանանց ասոցիացիա, ԱՄՆ
14:00 -15:30       Զուգահեռ նիստ 3 և 4  
Զուգահեռ նիստ  3 :  Անվտանգության անհատներ և ինստիտուտներ ` Տեմպուս Կոնֆերանս սրահ 
Նիստի նախագահ`   Փիթեր Ուբերտասսիո, Սթոնհիլ Քոլեջ, ԱՄՆ
Անվտանգության նոր իրողություններ` Հվ Կովկասի Անվտանգության կազմակերպությունների դերերի վերագնահատում
Անի Գրիգորյան, Գիտությունների ազգային ակադեմիա, ՀՀ
 
Լեռնային Ղարաբաղում արտաքին խաղացողների աշխարհաքաղաքական մրցակցությունը
Լիդիա Չիկալովա, OSCE ակադեմիա, Ղրղզստան
 
Խաղաղասիրական հայ նախագծերի ազդեցության գնահատումը հայ-թուրքական հարաբերությունների վրա
Հելեն Բրեանի, Սթոնհիլ Քոլեջ, ԱՄՆ
 
Սերբիայում ռեստիտուցիոն արդարադատություն առկայության և ներուժի ուսումնասիրում խտրականության դրսևորումների շրջանակում
Քեմերոն Բարք, Սթոհիլ քոլեջ, ԱՄՆ
 
Վարող` Գևորգ Տեր-Գաբրիելյան, Եվրասիա համագործակցության հիմնադրամ, ՀՀ
(gtergabrielyan@epfound.am)  
 
 
Զուգահեռ նիստ   4`  Անվտանգության փոփոխվող կարգավորումներ` ViavaCell MTS համակարգչային սրահ
Նիստի նախագահ` Բենջամին  Քոլ, Սայմնս Քոլեջ, ԱՄՆ
 
Մենք եվ ուրիշները. աշխարհի բաժանման պատկերն ըստ «Իսլամական պետության»
Նաիրա Սահակյան, Երևանի պետական համալսարան, ՀՀ
 
Իսլամական պետության (ISIS/ISIL) քաղաքական և կրոնական առաջնորդության(Imāmah) հայեցակարգը
Մարիամ Մխիթարյան, Երևանի պետական համալսարան, Հայաստան
 
ԶԼՄ-ների և քարոզչության ազդեցությունը: Հակամարտությունն Արևելյան Ուկրաինայում
Անի Մկրտչյան, Բրուսովի պետական համալսարան
 
Ռուսաստանը որպես առաջադիմող ազգ: Ռուսաստանի փոխազդեցությունը Չեչնիայում և Ուկրաինայում
Էլլեն Սարկիսյան, Brandeis University, ԱՄՆ
 
Վարող` Վահրամ Տեր-Մաթևոսյան, Duke University (vahram.ter.matevosyan@duke.edu)   
 
15:30 – 15:45`   Ընդմիջում   
15:45 - 16:45`   Ընդլայնված նիստ` Մասնագիտական զարգացման կլոր սեղան քննարկում
 Ինչպես ներկայացնել արդյունավետ շնորհանդեսներ` Կոնֆերանս սրահ
 
Բաբկեն Դեր-Գրիգորյան, Լոնդոնի տնտեսագիտության դպրոց, ՄԲ
 
Ռիչարդ Գիրագոսյան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն, ՀՀ
Ստեփան Խզրթյան, Բանակցության երևանյան կենտրոն, ՀՀ 
 
Գևորգ Տեր-Գաբրիելյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ՀՀ
 
 
Փիթեր Ուբերտասսիո, Սթոնհիլ քոլեջ, ԱՄՆ
 
Մոդերատոր`Աննա Օհանյան , Սթոնհիլ Քոլեջ, ԱՄՆ
 
 
 
 
 
 
 
 
Հունիսի 25, 2016
09:45  – 10:00          Սուրճի հյուրասիրություն` Ուսանողական սրահ
10:00- 11:30             Զուգահեռ նիստեր  1, 2 և 3  
Զուգահեռ նիստ 1`  Կոռուպցիա, աղքատություն և մարդկանց անվտանգություն, Տեմպուս կոնֆերանս սրահ
Նիստի նախագահ `  Բաբկեն ԴերԳրիգորյան, Լոնդոնի տնտեսագիտութհան դպրոց, ՄԲ
 
Կոռուպցիան որպես տարածաշրջանային անվտանգութայն սպառնալիք` Հվ Կովկասի օրինակով
Անահիտ Ղևոնդյան, Բրյուսովի պետական համալսարան, ՀՀ
 
Աղքատություն և մարդկանց անվտանգություն: Մարդկսնց անվտանգությունը Հարավային Աֆրիկայում:
Ազնիվ Մելթոնյան, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, ՀՀ
 
Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները
Հայկ Քեսոյան, Պետական կառավարման ակադեմիա, ՀՀ
 
Գլոբալիզացիա, Շուկայական էկոնոմիկա և Գլոբալ անվտանգություն
Հասմիկ Միքայելյան, Ջուլիա Եգանյան և Անահիտ Գյուլումյան
 
Պայքար օրենքով գողերի դեմ:Վրաստանի հաջողության պատմությունը
Տեոնա Սուրմավա, Վրաստան 
 
Վարող` Բաբկեն ԴերԳրիգորյան, Լոնդոնի տնտեսագիտութհան դպրոց (babken@gmail.com)   
 
Զուգահեռ նիստ 2:  Հայող ցեղասպանության քաղաքականությունը: Նայելով ետ ` շարժվենք առաջ, VIvaCell MTS համակարգչային սրահ
Նիստի նախագահ` Արտակ Այունց, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ 
 
Հանուն ընդհանուր տեսլականով Հայ-թուրքական  հարաբերությունների կարգավորման: Հասարակական հարցումների առանցքային արդյունքներ
Մարիամ Առաքելյան, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն, Հայաստան
 
Խուսափման քաղաքականությունն ԱՄՆ-ում` Ցեղասպանության ճանաչումը խուսափող լեզվական ստրատեգիաներ:
Սոնա Հակոբյան, Եվրասիա միջազգային համալսարան, ՀՀ
 
Ցեղասպանության ճանաչումը որպես կանխարգելման միջոց
Նունե Ջոմարդյան, Եվրասիա միջազգային համալսարան, ՀՀ
 
Վարող` Արտակ Այունց, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ (aayunts@epfound.am)  
 
Զուգահեռ նիստ 3: Խաղաղության հաստատման և անվտանգության ապահովման քաղաքականություն, Գրադարան 
Նիստի նախագահ` Ստեփան Խզրթյան, Բանակցության երևանյան կենտրոն  
 
Սառեցված հակամարտությունները որպես Գլոբալ անվտանգության սպառնալիք: Ղրիմի ճգնաժամը
Հռիփսիմե Սարգսյան, Վ. Բրյուսովի անվան  պետական լեզվահասարակագիտակ համալսարան, ՀՀ
 
Հարավային Օսեթիայի ճգնաժամի արմատները և ժողովրդավարացման ազդեցությունը հակամարտության կարգավորման հեռանկարների վրա
Համեդ Կազեմզադեհ, Վարշավայի համալսարան, Լեհաստան 
 
Նախնական վերնագիր` Երկակի խաղեր և բանակցային դինամիկա Ղարաբաղյան հակամարտության շուրջ
Արփի Գրիգորյան, Միսսիսսիպիի համալսարան, ԱՄՆ և Տարտուի համալսարան, Էստոնիա
 
Միջազգային տարածքային կառավարումը որպես կոնֆլիկտների լուծման մեխանիզմ` հնարավորություններ և մարտահրավերներ
Մարինե Կիրակոսյան, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, ՀՀ
 
Վարողներ` Ստեփան Խզրթյան, Բանակցությունների երևանյան կենտրոն (stepankh@gmail.com) և Իզաբելլա Սարգսյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ (isargsyan@epfound.am)  
11:30 -12:00`      Ճաշ, Ուսանողական սրահ
12:30 `                Բանախոս   
13:00 -14:30`     Ընդլայնված նիստ ` Անվտանգության հետազոտությունների ոլորտի գործիչներ, Կոնֆերանս սրահ  
Կոռուպցիան որպես անվտանգության սպառնալիք` Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, ՀՀ  
 
Գենդերային և անվտանգության հետազոտություններ`  Նվարդ Մանասյան, Համաշխարհային բանկ, ՀՀ
Գենդերային և անվտանգության հետազոտություններ` Լառա Ահարոնյան, Կանանց ռեսուրսային կենտրոն, ՀՀ
 
Խաղաղության հաստատում և հանրային դիվանագիտություն` Գևորգ Տեր-Գաբրիելյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ , ՀՀ 
 
 
Հետազոտությունների դերը համաշխարհային անվտանգության տեսության և պրակտիկայի մեջ ` Հեղինե Մանասյան, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն ՀՀ
 
Շրջակա միջավայրի անվտանգություն` Ժանմարի Պապելյան
 
Մոդերատոր` Ռիչարդ Գիրագոսյան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն
 
14:30-14:45         Ընդմիջում  
14:45 -16:00        Ընդլայնված նիստ ` Մասնագիտական զարգացման կլոր սեղան 
                            քննարկում` Ինչպես հրատարակել միջազգային չափանիշներին   
                            համապատասխան  և արդյունավետ, Կոնֆերանս սրահ
 
Բաբկեն Դեր-Գրիգորյան, Լոնդոնի տնտեսագիտության դպրոց 
 
Գևորգ Տեր-Գաբրիելյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
 
 
Ռիչարդ Գիրագոսյան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն
 
Բենջամին Քոլ, Սթոնհիլ քոլեջ, ԱՄՆ
 
Աննա Օհանյան, Սթոնհիլ քոլեջ, ԱՄՆ
 
Մոդերատոր` Իզաբելլա Սարգսյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ՀՀ
16:00-16:50    Ամփոփում 
Մոդերատորներ`Աննա Օհանյան,  Սթոնհիլ քոլեջ  և Վիոլետա Պետրոսյան, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, ՀՀ
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ