Շփման գծում պահպանվել է հարաբերական անդորրը. ԼՂՀ ՊՆ


Շփման գծում պահպանվել է հարաբերական անդորրը. ԼՂՀ ՊՆ

  • 27-06-2016 11:09:21   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:
 
Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներից:
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական