«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը


«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը

  • 28-06-2016 11:50:02   | Հայաստան  |  Մշակույթ
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ և «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր`Մարիամ  Շահինյանը ,ՀՀ մշակույթի նախարարության և  Փառատոնի Գլխավոր գործընկեր   ՎիվաՍել-ՄՏՍ-ի  աջակցությամբ  2016թ.-ի հունիսի 18-ից հուլիսի 7-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը:
 
2005-ից Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվող խոշորածավալ երաժշտական փառատոնը սպասված տոն է ցանկացած արվեստասերի համար, իսկ փառատոնի յուրաքանչյուր համերգ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու  հիանալի հնարավորություն է դասական երաժշտության իրական երկրպագուների համար:
 
Փառատոնի գլխավոր գործընկերը Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն  է, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006թ.-ից:
2008թ.-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային   միջոցառումների պետական աջակցության ծրագրում:
 
«Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնի շրջանակներում  28.06.2016թ-ին Գյումրու Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջում տեղի կունենա բարեգործական համերգ – վարպետության դաս:
 
Մասնակցում են`
 
Սոֆիա Մելիքյան դաշնամուր(Ֆրանսիա)
 
Տրիո ՄիոլինՅԱՆ  (Շվեյցարիա)
Գուրգեն Կակոյան (կլառնետ)
Ջեմմա Աբրահամյան (ջութակ)
Անդերս Միոլին (կիթառ)
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ