«Վրաստանում պետք է վերականգնել ավտոմեքենաների տեխզննման համակարգը». Վրաստանի վարչապետ
29-06-2016 13:58:34 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
«Մենք ապագայում անպայման ավտոմեքենաների տեխզննման ճիշտ համակարգ կներմուծենք:
Տեխզննման այդ համակարգը կլինի հասանելի, կաշառակերությունից ազատ և կհամապատասխանի եվրոպական չափանիշներին», -հունիսի 28-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը՝ մեկնաբանելով միջազգային հետազոտության արդունքները, որոնց համաձայն՝ Վրաստանն առաջին տեղն է զբաղեցում տրանսպորտից օդի աղտոտվածության վարկանիշում: «Փոխանակ ուղղենք այն համակարգը, որը գոյություն ուներ մեզ մոտ, և որն իսկապես ուներ այլանդակ տեսք, մենք ամբողջությամբ չեղարկեցինք ավտոմեքենաների տեխզննումը: Ես կարծում եմ, որ մենք անպայման պետք է վերականգնենք տեխնիկական զննումը, բայց այդ վերականգնումն անպայման պետք է տեղի ունենա եվրոպական չափանիշների և կանոնների պահպանմամբ», -հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին International Energy Agency կազմակերպությունը ավտոմեքենաների գազից օդի աղտոտվածության մասին հետազոտության տվյալներ է հրապարակել ըստ երկրների: Հրաապարակված տվյալների համաձայն՝ օդի աղտոտվածության տեսանկյունից Վրաստանը զբաղեցնում է առաջին տեղը:
Հունիսի 27-ին Պրահայում տեղի է ունեցել հերթական հանդիպումը «Կարասաին-Աբաշիձե» ռուս-վրացական երկխոսության ձրաչափում: «Շարունակվել է հստակ հարցերի շուրջ ռուս-վրացական կապերի ակտիվացման կառուցողական երկխոսությունն այն ուղղություններով, որտեղ դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ հնարավոր է առաջընթացը առևտրի, տրանսպորտի, մարդասիրական կապերի ոլորտներում: Այդ բնագավառներում արդյուքներն ակնհայտ են: Ընթացիկ տարվա առաջին քառորդի արդյունքների համաձայն՝ գրանցվել է երկկողմանի ապրանքնաշրջանառության ծավալի զգալի աճ: Ռուսաստանը շարունակում է մնալ Վրաստանի երկրորդ առևտրային գործընկերը և նրա գինու արտադրության վաճառքի գլխավոր շուկան: Ակնկալվում է, որ երկու երկրների առևտրաարդյունաբերության բնագավառի գծով ծրագրված կապերը է´լ ավելի կամրապնդեն ռուս-վրացական տնտեսական փոխազդեցությունները: Հաստատված է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների շարունակվող աճ: Այդ ֆոնի վրա բարեհաջող զարգանում է երկու երկրների երթևեկության բնագավառների, ինչպես նաև ռուսական և վրացական երկաթուղիների ընկերությունների միջև փոխազդեցությունը: Համատեղ ջանքերով հաջողվել է պայմանավորվել երկու երկրների մի շարք բանտարկված քաղաքացիների փոխադարձ ազատման մասին: Կողմերը հաստատել են երկկողմանի հարաբերությունները փուլ առ փուլ կանոնակարգելու պրագմատիկ ընթացքը շարունակելու պատրաստակամությունը», -ասված է Ռուսաստանի Արտաքին Գործերի նախարարության հայտարարությունում:
«Հայտնի է, որ մայիսի 22-ին Վրաստանում ՆԱՏՕ-ի որակավորումն անցել է վրացական առաջին ջոկատը: Չնայած բավականին լուրջ մարտահրավերներին՝ Վրաստանի Զինված Ուժերի 12-րդ գումարտակի ջոկատն արդեն պաշտոնապես հանդիսանում է ՆԱՏՕ-ի Արագ Արձագանքման Ուժերի մի մասը: Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ռումինիայում և Մերձբալթիկայում ևս գոյություն ունեն նման զինվորական ստորաբաժանումներ: Անհրաժեշտության դեպքում նրանք պատրաստ են մասնակցել ՆԱՏՕ-ի առաջադրանքներին և առաքելություններին: Ճիշտ այդպես լիովին պատրաստակամության մեջ է գտնվում վրացական ջոկատը: Մենք սկսել ենք նաև երկրորդ ջոկատի՝ նույն համակարգի մեջ փոխադրելու գործընթացը: Ես համոզված եմ, որ եթե ամեն ինչ տեղի ունենա ըստ հաստատված ծրագրի, ապա մենք կստանանք ևս մեկ ստորաբաժանում, որը կկարողանա իրականացնել նման առաջադրանքներ», -հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:
Հունիսի 28-ին գերմանա-ամերիկյան GfK կազմակերպությունը Վրաստանում անցկացված սոցիալական հարցման տվյալներ է հրապարակել: «Հարցված քաղաքացիների 49.7%-ը կարծում է, որ ազգային նշանակության կարևորագույն հարց է աշխատատեղերի ստեղծումը: Հարցվածների 10.9%-ը համարում է, որ լուծում պահանջող ազգային հարցն է տարածքային ամբողջականության հարցը: 10%-ը կարծում է, որ նման խնդիր է աղքատությունը, 8.4%-ը՝ ցածր թոշակները, 6.1%-ը՝ գների աճը, 4.8%-ը՝ առողջապահության համակարգը»: Սոցիալական հարցումն անցկացվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով և նրանում մասնակցել է 2 200 մարդ: