Սլովակիան առաջին անգամ գլխավորել է Եվրոպայի խորհուրդը


Սլովակիան առաջին անգամ գլխավորել է Եվրոպայի խորհուրդը

  • 01-07-2016 11:34:08   | Սլովակիա  |  Միջազգային

Հուլիսի 1-ից Եվրոպական միության խորհրդի նախագահությունն ընդունված վեցամսյա ռոտացիայի սկզբունքը տեղափոխվել է Սլովակիա: korrespondent.net-ի փոխանցմամբ` ԵՄ-ին 2004 թվականին միացած Սլովակիան առաջին անգամ է իրականացնելու այդ լիազորությունները: 
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ պնդելու է փոխել համաեվրոպական քաղաքականության վեկտորը շատ հարցերի կապակցությամբ, որոնք ներկայումս նրա կարծիքով այդքան էլ արդյունավետ լուծում չունեն: Առաջին հերթին դա վերաբերում է միգրանտների խնդրին: 
 
«Եվրոպայի ապագայի մասին առանցքային որոշումները չեն կարող հիմնվել միության մեկ կամ միչ քանի անդամների կամ միության հիմնադիր երկրների որոշումների վրա»,- կարծում է Ֆիցոն: 
Նախորդ տարի Սլովակիայի ղեկավարությունը հրաժարվել է մասնակցել համաձայն քվոտաների` Եվրամիության յուրաքանչյուր երկրում փախստականների տեղավորման ծրագրին: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play