Boeing-ը սկսել է նոր միջին հեռահարության ինքնաթիռի մշակումը


Boeing-ը սկսել է նոր միջին հեռահարության ինքնաթիռի մշակումը

  • 01-07-2016 12:28:23   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ամերիկյան Boeing Co. ինքնաթիռաշինական ընկերությունը պատրաստվում է սկսել աշխատանքները միջին հեռահարության ինքնաթիռի նոր մոդելի մշակման վրա, որի նախատեսված է լինելու 270 ուղևորների և 2,5-5 հազար ծովային մղոն հեռավորության համար: Interfax.ru-ի փոխանցմամբ` ընկերության փոխնախագահ Մայք Դելեյնին ասել է, որ նոր ինքնաթիռը պատրաստ կլինի շատ ավելի շուտ, քան մարդիկ պատկերացնում են: 
Նրա խոսքերով` իրենք ունեն ամեն ինչ նոր ինքնաթիռ ստեղծելու համար:
 
Փորձագետների գնահատմամբ` նոր ինքնաթիռի մոդելը շուկայում կհայտնվի ոչ շուտ քան հաջորդ տասնամյակի կեսերին: 
Տեղեկացվում է, որ մասնագետները այժմ քննարկում են 737 Max օդանավն ավելի հզոր շարժիչներով և ընդլայնված կմախքով հագեցնելու հնարավորությունը: Աղբյուրների փոխանցմամբ` նմանատիպ ինքնաթիռը, ստանալով 737 Max 10x ծածկագրային անվանումը, պահանջում է նվազ ծախսեր և կարող է շուկայում հայտնվել 2021 թվականին: 
Ընկերությունը նոր ինքնաթիռների պահանջարկը գնահատում է 3-5 հազար, ընդ որում ներկայիս ընթացիկ տարբերակների պահանջարկը կարող է նվազել մինչև 2 հազար: Նոր ինքնաթիռի մշակման համար ծախսերը կարող են կազմել 10-15 մլրդ դոլար: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play