Իշխող ՀՀԿ-ն նշել է նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձը


Իշխող ՀՀԿ-ն նշել է նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձը

  • 01-07-2016 16:59:02   | Հայաստան  |  Հայտարարություններ

Ջրվեժում գտնվող «Վանատուր» ռեստորանային համալիրում, երեկ իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները նշել են նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձը:
 
Նախագահի ծննդին մասնակցել են ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորները, Կառավարության կազմը`այդ թվում նաեւ ՀՅԴ-ական նախարարները, եւ ՀՀԿ ԳՄ-ի անդամները: Ինքը`նախագահ Սարգսյանն արարողությանը ներկա չի եղել: Ասում են, նախագահն իր ծննդյան օրերը ընտանիքի հետ է նշում: Մի պահ միայն Սերժ Սարգսյանի եղբայրը`Ալեքսանդր Սարգսյանն է հավաքվածներին պատվել իր ներկայությամբ: Ընդդիմադիր որեւէ ուժից, որեւէ ներկայացուցիչ նախագահի ծննդյան արարողությանը ներկա չի եղել: 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ