Լավրովն ու Քերին քննարկել են սիրական եւ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտները


Լավրովն ու Քերին քննարկել են սիրական եւ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտները

  • 03-07-2016 19:22:43   | ԱՄՆ  |  Միջազգային

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին շաբաթ օրը հեռախոսային զրույց են ունեցել սիրիական եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման շուրջ: 
 
interfax.ru-ի փոխանցմամբ, երկու երկրների պաշտոնյաները քննարկել են սիրիական կոնֆլիկտի հաղթահարման հարցը, ներառյալ ռուս-ամերիկյան հնարավոր համագործակցությունը Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:
ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում նաեւ նշվել է, որ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա քայլերի  հետ կապվաղ հարցեր Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հունիսի 20-ին կայացած հանդիպման արդյունքների զարգացման շրջանակներում:
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play