Սննդամթերք Վանաձորի բոլոր քսան մանկապարտեզներին՝ հուլիսի 5-ին
04-07-2016 13:03:43 | Լոռու մարզ | Բարեգործություն
Հանրապետության տարբեր բնակավայրերում մանկապարտեզներ կառուցելուն զուգահեռ՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը և Կարապետյանների ընտանիքը պարբերաբար նախադպրոցական ուսհաստատություններին տրամադրում են զգալի քանակությամբ սննդամթերք՝ վերջիններիս առկա դժվարությունները հաղթահարելուն աջակցելու, երեխաների սնունդ առավել բազմազան դարձնելու նպատակով
: Որոշ ժամանակ առաջ նման աջակցություն ստացան Տաշիրի, Ստեփանավանի և Թումանյանի ՆՈՒՀ-երը: Այս անգամ սննդամթերք կստանան Վանաձորի բոլոր քսան մանկապարտեզները: Ծրագիրը շարունակական է, և առաջիկայում նման աջակցություն կստանան նաև Ալավերդու, Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների բոլոր մանկապարտեզները, ինչի մասին կտրվի հավելյալ տեղեկատվություն:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունից Վանաձորի նախադպրոցական ուսհաստատությունների տնօրեններին տեղեկանու են, որ սննդամթերքը կարող են ստանալ հուլիսի 5-ին, ժամը 11-ից սկսյալ Վանաձորի թիվ 3 դպրոցի հետնաբակից: