Թբիլիսի-Լարս մայրուղու երթևեկությունը վերականգնված է:
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության տարածած տեղեկության համաձայն՝ «մայրուղուց հանված է տեղաշարժման սահմանափակումները բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վերականգնված ճանապարհահատվածում տեղաշարժն իրականացվում է հատուկ ռեժիմով Վրաստանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների վերահսկողության ներքո»:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Վրաստանը և Հայաստանը Ռուսաստանին կապող մայրուղին փակվել էր սողանքի պատճառով: 800 մետրանոց վնացված ճանապարհահատվածի վերակագնման համար անհրաժեշտ եղավ 11 օր:
«ՆԱՏՕ-ի անդամ-երկրների Վարշավայի գագաթաժողովի աշխատանքների ընթացքում մենք քաղաքական աջակցություն կցուցաբերենք Վրաստանին, կաջակցենք երկրի տարածքային ամբողջականությանը և նրա անկախությանը: Մենք նաև կքննարկենք հարցեր, թե ինչպես կարող ենք ավելի շատ գործնական աջակցություն ցուցաբերել Վրաստանին: Պատճառը, թե ինչու ենք մենք Վրաստանին քաղաքական և գործնական աջակցություն ցուցաբերում, թե ինչու է Վրաստանում բացվել ռազմաուսումնական կենտրոն, կայանում է նրանում, որ մենք ցանկանում ենք, որպեսզի Վրաստանը ընդարձակի իր հնարավորությունները, որպեսզի դիմակայի արտաքին սպառնալիքներին», -հուլիսի 4-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը:
«Վրաստանը պետք է չեզոք երկիր դառնա: Չեզոքությունը պետք է կայանա նրանում, որ մենք պետք է հրաժարվենք մասնակցել այն ռազմական դաշինքներին, որոնք դուր չեն գալիս Ռուսաստանին: Այսինքն, մենք պետք է հրաժարվենք ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ցանկությունից: Միաժամանակ չեզոքությունը նշանակում է, որ մենք պետք է հրաժարվենք այն ռազմական դաշինքների անդամակցությունից, որոնք դուր են գալիս Ռուսաստանին: Այսինքն, Վրաստանը չպետք է դառնա ոչ ՆԱՏՕ-ի անդամ, ոչ ՀԱՊԿ-ի: Մեր տարածքում չպետք է լինեն տեղակայված ո′չ ՆԱՏՕ-ի զինվորներ, ո′չ Ռուսաստանի: Բայց ռուս զինվորները, որոնք այսօր գտնվում են Օսեթիայում և Աբխազիայում, պետք է լքեն Վրաստանի տարածքը: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ձևակերպված դիրքորոշում», -հուլիսի 4-ին հայտարարել է Նինո Բուրջանաձեն:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016թ. առաջին քառորդում վճարված աշխատավարձերի ընդհանուր ծավալը կազմել է 1 800 000 000 լարի, ինչը 200 000 000 լարիով քիչ է, քան 2015թ. առաջին քառորդում և 72 000 000 լարիով քիչ է 2014թ.-ի համեմատությամբ: Անհասկանալի է, թե ինչի վրա են հիմնվում վիճակագրական տվյալները, որոնց համաձայն՝ 2016թ.-ին միջին աշխատավարձը Վրաստանում աճել է 6.7%-ով և կազմել 913 լարի: Վիճակագրական տվյալները վերաբերում են այն անձանց, որոնք աշխատում են պայմանագրի հիման վրա (պետական և մասնավոր բաժիններում): Այդ նույն վիճակագրության համաձայն՝ 2015թ. Վրաստանում կա 750 000 անձ, ովքեր աշխատում են գործատուի հետ ձևակերպած պայմանագրով:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարում հունվար-հունիս ամիսներին Վրաստանի սահմանը հատած անձանց քանակն աճել է 12.9%-ով և կազմել է 2 636 313 մարդ: Ընդ որում 1 011 680 մարդ (+18.1% անցյալ տարվա համեմատությամբ) մնացել են Վրաստանում 24 ժամից ավելի, հետևաբար համարվում են զբոսաշրջիկներ: 2016թ. հունվար-հունիսին Վրաստանի սահմանն ամենաշատը հատել են Ադրբեջանի քաղաքացիներ (+18,1%), Թուրքիայի (+4%), Հայաստանի (+1,4%), Ռուսաստանի (+15,6%), Ոիկրաինայի (26,3%): Հունիսին Վրաստանի տարածք է մտել 517 038 արտասահմացի քաղաքացի՝ Ադրբեջանից (+1,9%), Հայաստանից (-3.9%), Թուրքիայից (-7,2%), Ռուսաստանից (+4,4%), Ուկրաինայից (+35,3%): 2016թ. հունիսին Վրաստան այցելած զբոսաշրջիկների քանակությունը կազմել է 228 866 մարդ (+15,8%): 2015թ.-ին պետության եկամուտը զբոսաշրջությունից կազմել է 1 940 000 000 դոլար (+8,3%): 2016թ. Առաջին քառորդում Վրաստանը զբոսաշրջությունից եկամտի տեսքով ստացել է 354 500 000 (+15.7%): Զբոսաշրջությունից երկրի ՀՆԱ-ի եկամտի բաժինը 2015թ.-ին կազմել է 6.7% (+16,2% 2014թ.ի համեմատությամբ):