Բելոռուսի նախագահն առաջարկել է ԱՄՆ-ի ղեկավարությանը բարելավել երկկողմ հարաբերությունները


Բելոռուսի նախագահն առաջարկել է ԱՄՆ-ի ղեկավարությանը բարելավել երկկողմ հարաբերությունները

  • 06-07-2016 13:10:44   | Բելոռուս  |  Միջազգային

Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցնում է, որ իրենց հանրապետությունը ցանկանում է փոխշահավետ պայմաններով բարելավել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` Լուկաշենկոն նշել է. «Մենք երբեք չենք թաքցրել այն փաստը, որ առանց Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարգավորման մենք չենք կարող ունենալ լիարժեք արտաքին քաղաքականություն: Մենք նաև չենք թաքցնում, որ շատ կցանկանայինք փոխշահավետ պայմաններով բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ»:
Երկրի ղեկավարի խոսքերով` երկու երկրների միջև հարաբերություններն այնքան էլ լավ չեն, սակայն իրենք անում են ամեն ինչ դրանք լավացնելու և առաջ գնալու ուղղությամբ: Ա. Լուկաշենկոն նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի ղեկավարության բարի կամքի դեպքում իրենք մոտ ապագայում ավելին կարող են անել:   
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային