«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը


«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը

  • 06-07-2016 13:40:13   | Հայաստան  |  Մշակույթ

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ,ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ  և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ 2016թվականի հունիսի 18-ից հուլիսի 7-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը:
 
2005 թվականից Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվող խոշորածավալ երաժշտական փառատոնը սպասված տոն է ցանկացած արվեստասերի համար, իսկ փառատոնի յուրաքանչյուր համերգ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու  հիանալի հնարավորություն է դասական երաժշտության իրական երկրպագուների համար:
Փառատոնի գլխավոր գործընկերը Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն  է, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006թ.-ից:
2008թվականից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում:
Հուլիսի 7-ին տեղի կունենա փառատոնի հանդիսավոր փակման համերգ, որի ընթացքում ելույթ կունա` «Հովեր-Սեպտետ»-ը` Գեղարվեստական ղեկավար և խմբավար ՀՀ վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը: Ծրագրում հնչելու է Կոմիտաս, Սայաթ – Նովա, Ա.Պիարտ , Ք.Պենդերեցկի , Ա. Ավանեսով: Համերգների սկիզբը  ժամը 19:00-ին Ազգային Պատկերասրահի  Որմնանկարների սրահում:                                                
Նոյյան տապան  -   Մշակույթ