«Միջազգային խաղարկային ֆիլմ» մրցույթում ընդգրկված ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Ինսայթ» ֆիլմը


«Միջազգային խաղարկային ֆիլմ» մրցույթում ընդգրկված ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Ինսայթ» ֆիլմը

  • 12-07-2016 12:10:56   | Հայաստան  |  Մշակույթ

 
«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային ֆիլմ» մրցույթում ընդգրկված  է ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Ինսայթ» ֆիլմը, որն ամբողջովին  իրեն է պատկանում: Նա  հանդես է գալիս եւ  որպես ֆիլմի սցենարիստ եւ որպես  ֆիլմի ռեժիսոր: Այս մասին  տեղեկացրեց ֆիլմի պրոդյուսեր Կատյա ֆիլիպովան  հուլիսի 12- ին լրագրողների հետ  հանդիպմանը:
 
 Ըստ ֆիլմի պրոդյուսերի , «Ինսայթ»-ը  մի   կույր մարդու ՝ Պավել Զուևի մասին, ով, դժբախտ պատահարից հետո կորցնելով տեսողությունը, ստիպված է  լինում կյանքը նորից սկսել՝ մթության մեջ: Երիտասարդ տղամարդը պետք է նորից սովորի ուտել, քայլել, ինքնուրույն լողանալ, տան գործերն անել և նույնիսկ պատուհանից նայել առանց որևէ բան տեսնելու: Նախորդ կյանքի հետ բոլոր կապերը խզված են: Նոր կյանքում կույր Զուևը հանդիպում է մի բացառիկ կնոջ, որը կարողանում է ավելին տեսնել, քան ուրիշներն են ունակ: Նրա անունը նշանային է՝ Նադեժդա (թարգմանաբար՝ «հույս»): Նա աշխատում է տեղի հիվանդանոցում: Նադեժդան օգնում է Զուևին գտնել իր ուժեղ կողմերն ու գոյության իմաստը:
 
Խոսելով ֆիլմի մասին , պրոդյուսերը տեղեկացրեց , որ երբ կարդացել է ֆիլմի սցենարը այն իրեն շատ է դուր եկել , եւ որոշել է այն անպայման  կյանքի  կոչել:  Թեեւ ֆիլմի ֆինանսավորման հետ կապված առաջացել են խնդիրներ,բայց ի վերջո Ռուսաստանի Մշակույթի նախարարության ամբողջական ֆինանսավորմամբ  հնարավորություն  է դարձել նման  հետաքրքիր ֆիլմ նկարահանել: 
 
Կ. Ֆիլիպովայի  խոսքերով  իրենք եղել են տարբեր կենտրոններում, ձեռնարկություններում, որտեղ աշխատել են նման մարդիկ: Իրականում, մեծ փորձություն է, ամենասարսափելին առաջին երկու տարին է, այդ փուլն էլ անցնում են հարազատների, կնոջ կամ ամուսնու օգնությամբ: Նա նշեց նաեւ, որ  ֆիլմն այն մասին չէ, թե ինչքան դժվար է լինել կույր, այլ գեղարվեստական  մտածված պատմություն է, ինչ կապված է կուրության հետ, աշխատում է որպես գործոն:  
 
«Նոյյան Տապան»-ի թղթակցի հարցին ինչպես է կայայացել ֆիլմի հերոսների ընտրությունը եւ որքան է տեւել նկարահանման աշտանքները Կ. Ֆիլիպովան նշեց, որ ֆիլմի նկարահանումները  
 տեւել են մոտ 3.5  ամիս, իսկ  ֆիլմի ամբողջական աշխատանքները տեւել է 1.5 տարի:   <<Ֆիլմի հերսոների ընտրությունը շատ հետաքրքիր է եղել:  Քանի որ ֆիլմի գլղավոր դերակատարուհու  ընտրությունը վաղուց  էր արված : Իսկ գլխավոր դերակատարի ընտրության հարցում  իրենք  երկար են որոնել, որպեսզի  դերասանը կարողանա ճիշտ եւ  ինքնատիպ  խաղա կույր մարդու դերը  >>,- ասաց Կ. Ֆիլիպովան հավելելով, որ մինչ դերասանի վերջնական ընտրություն կատարելը իրենք շփվել են գրեթե բոլոր կույր մարդկանց հետ,   փորձել են   նկարահանումից առաջ  հնարավորինս  շատ ծանոթանալ  կույր մարդու  հուզական ներաշխարհի  հետ, որպեսզի կարողանան  ճշտությամբ վերարտադրեն  այն զգացողությունները, որն ունի  ֆիլիմի գլխավոր հերոսը.<<Երբ դու կույր ես քեզ այլ բան չի մնում,  քան ամբողջովին վստահել քեզ  հարազատ մեկին>>:
 
Նշենք, որ ֆիլմի գլխավոր դերակատարներն են   Ալեքսանդր Յացենկոն եւ  դերասանուհին՝ Ագրիպինա Ստեկլովան:
 
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play