Այցելություն «Սինոփսիս Արմենիա» և «ԲեթԿոնստրակտ» ընկերություններ


Այցելություն «Սինոփսիս Արմենիա» և «ԲեթԿոնստրակտ» ընկերություններ

  • 12-07-2016 11:42:48   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի մասնակիցներն այցելեցին «Սինոփսիս Արմենիա» և «ԲեթԿոնստրակտ» ընկերություններ։
 
Հուլիսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ և ՏՀՏ գործատուների միության աջակցությամբ կազմակերպված «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի մասնակիցներն այցելեցին «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Հավաքի մասնակիցներին ողջունեց ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նա մասնավորապես նշեց. «Շատ կարևոր հյուրեր եք մեր համար: Սիրով կծանոթացնեմ մեր կազմակերպության գործունեությանը: Համոզված եմ, որ ձեզնից շատերը ոլորտի լավագույն մասնագետներ կդառնան, Հայաստանը ճանաչելի կդարձնեն աշխարհին: Մեր հիմնական առավելությունը մարդկային կապիտալն է, մեծ պոտենցիալը: Մեր ոլորտի գործունեության համար սահմանները չեն կարող խոչընդոտ լինել: «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը Հայաստանում հիմնադրվել է 2004թ: Այդ ժամանակվանից սկսած` Սինոփսիս Արմենիան դարձել է Սինոփսիս ընկերության կարևորագույն մասնաճյուղերց մեկը.: Այսօր այն ամենամեծ IT ընկերությունն է Հայաստանում: Ընկերությունը համաշխարհային էլեկտրոնային շուկան համալրում է ծրագրային ապահովման, համակարգերի, կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) և ծառայությունների նորարարություններով»:
 
Երիտասասարդները ծանոթացան կազմակերպության հաջողության պատմությանը, միկրոէլեկտրոնիկայի ոլորտում զարգացման համաշխարհային միտումներին և մարտահրավերներին, շրջայց կատարեցին նաև ընկերության ուսւոմնական դեպարտամենտում: 
 
Այնուհետև հավաքի մասնակիցները այցելեցին «ԲեթԿոնստրակտ» ընկերություն, որտեղ երիտասարդներին դիմավորեց կազմակերպության ներքին զարգացման ղեկավար Արմինե Մկրտչյանը և ԱՄՆ-ից մեկ օրով Հայաստանում գտնվող «ԲեթԿոնստրակտ» ընկերության (CEO) գլխավոր տնօրեն​ Վահե Բալուլյանը: Հյուրերը ծանոթացան ընկերության գործունեությանը, վերջին նվաճումներին և ապագա ծրագրերին: Երիտասարդները հանդիպեցին նաև ընկերության սփյուռքահայ աշխատակիցների հետ, ովքեր ներկայացրին Հայաստանում ապրելու եւ աշխատելու իրենց փորձը:
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play