Դաղստանում ավտովթարի հետևանքով 9-ը մարդ է զոհվել. (տեսանյութ)


Դաղստանում ավտովթարի հետևանքով 9-ը մարդ է զոհվել. (տեսանյութ)

  • 13-07-2016 13:17:45   | Ռուսաստան  |  Միջազգային



Դաղստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 9-ը մարդ, ևս 27-ը` վիրավորվել:
 
Այս մասին հայտնում է korrespondent.net-ը, որպես նյութի աղբյուր նշելով ռուսական իրավապահ մարմիններին: Ուղևորատար ավտոբուսի և բեռնատար Կամազի միջև բախումը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը, դաշնային Մախաչկալա-Աստրախան ավտոճանապարհի Տալովկա Տառումսկովա հատվածի հարևանությամբ:
Դաղստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով ավտոբուսը, որը տեղափոխում էր 33 ուղևորների, Անապայից մեկնում էր Դերբենտ: Աղբյուրի փոխանցմամբ, 9-ը զոհերից 7-ը մահացել են տեղում, իսկ 2-ը հիվանդանոցում: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play