«Աննայի կյանքը» ֆիլմը միայնակ կնոջ պայքարի եւ իր տեղն այս կյանքում գտնելու մասին է


«Աննայի կյանքը» ֆիլմը միայնակ կնոջ պայքարի եւ իր տեղն այս կյանքում գտնելու մասին է

  • 13-07-2016 19:55:54   | Հայաստան  |  Մշակույթ

«Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնը  մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանի երկրների կինոարտադրությանը, մասնավորապես՝ վրացական կինոարտադրությանը, քանի որ վերջին տարիներին վրացական կինոն իսկապես հետաքրքիր զարգացում է ապրում : Այս մասին նշեց  «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը: 
 
 Վերջինիս  խոսքերով,  վրացական կինոն մի նոր սերունդ է եկել, որը մի կողմից զարգացնում է արդեն ունեցած հիանալի կինոյի ավանդույթները, մյուս կողմից իր ասելիքն է իր հետ բերում.«Երբ դիտարկում ենք այս նոր սերնդի ռեժիսորների ֆիլմերը, զգում ենք, թե ինչ է կատարվում այդ երկրում, ինչպես են ապրում այդ մարդիկ, զգում ենք Վրաստանի ժամանակի ներվը»:
 
Ներկայացնելով վրացի ռեժիսոր Նինո Բասիլիայի «Աննայի կյանքը» ֆիլմը կինոքննադատը  տեղեկացրեց, որ այն ներառված է  Միջազգային խաղարկային ֆիլմ մրցույթում:
  
Տեղեկացնենք, որ ֆիլմը երիտասարդ, միայնակ մոր՝ Աննայի  մասին է, ով   որոշում է մեկնել Ամերիկա՝ բարելավելու իր և աուտիզմով հիվանդ երեխայի կյանքը: Աննան ռիսկի է դիմում, վաճառում է տունը և գումարը վճարում մի մարդու, ով խոստանում է նրա համար անօրինական ճանապարհով դեսպանատնից վիզա ձեռք բերել: Պարզվում է, որ այդ մարդը խարդախի մեկն է և որոշել է Աննայի գումարն օգտագործել սեփական ընտանիքին արտասահման տանելու համար: Աննան, կորցնելով գումարը հետ ստանալու բոլոր հույսերը, առևանգում է այդ մարդու վեցամյա աղջկան:
ֆիլմի ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Նինո Բասիլիան լրագրողների հետ հանդիպամնը նշեց, որ իր համար մեծ պատիվ է  որ իր ֆիլմը մասնակցում է այս հիանալի փառատոնին:
 
 Խոսելով ֆիլմի մասին Ն. Բասիլիան տեղեկացրեց, որ այն հիմված է իրական պատմության վրա, որոնց հետ մարդիկ այս կյանքում հաճախ են բախվում.«Ես ինքս ներգրավված եղել եմ նման իրադրությունում: Իմ ընկերներից մեկը խնդրեց գտնել մեկին, ով կկարողանա օգնել այդ հարցում: Ի վերջո մենք փրկվեցին եւ  այդ մարդը չկարողացավ մեզանից գումար շորթել»:
Ըստ Ն. Բասիլիանի, այս ֆիլմով ինքը ցանկացաել է ցույց տալ, թե միայնակ մայրը ինչպես կարող է պայքարել, կյանքում գտնել իր տեղը:«Սա է ֆիլմի կարևոր ուղերձներից»,- ընդգծեց Ն. Բասիլիան:
Նա տեղեկացրեց, որ  լավ ռեժիսոր լինելու համար, ինքն չունի  այդքան փորձ, քանզի  մոտ 10 տարի նկարահանել է միայն վավերագրական ֆիլմեր.«Լավ ռեժիսոր լինելու համար պետք է շատ արկածներ ունենալ, շատ բաների միջով անցնել: ինքս չունեմ երկար տարիների ռեժիսորի փորձ, քանի որ սկզբնականա շրջանում նկարահանել եմ  վավերագրական ֆիլմեր»-  ասաց ռեժիսորը միեւնույն ժամանակ  փաստելով, որ Վրաստանում շատ դժվար է ֆիլմի ֆինանսավորում գտնելը: Նրա խոսքերով իր առաջին խաղարկային ֆիլմը՝ «Աննայի կյանքը»նա կարողացել ե նկարահանել միայն երբ  իր հեղինակած սցենարի համար արժանացել է Վրաստանի ազգային կինոկենտրոնի մրցանակին: «Սա եռագրության առաջին ֆիլմն է: Երկրորդ և երրորդ ֆիլմերում կանայք նույնպես գլխավոր դերում են լինելու: Միշտ ցանկացել եմ ցույց տալ, թե կանայք կյանքում ինչպես են պայքարում, ինչքան ուժեղ են»,- նշեց ռեժիսորը:
Տեղեկացնենք, որ  որ «Աննայի կյանքը» ֆիլմն այս տարվա ընթացքում արդեն երկու մրցանակի է արժանացել՝ Վալենսիայի Կինոլուսարձակ միջազգային փառատոնում ճանաչվել է «Լավագույն ֆիլմ», Բուենոս Այրեսի Construir Cine միջազգային կինոփառատոնում ստացել է «Արժանիք» մրցանակը:
 
 Մերի Հունանյան «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Մշակույթ