Հայ-չեխական էկոլոգիական լուծումներ


Հայ-չեխական էկոլոգիական լուծումներ

  • 14-07-2016 16:24:23   | Հայաստան  |  Տնտեսություն

Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) կողմից կազմակերպված «Էկոլոգիական լուծումներ» (Eco-Friendly solution) խորագրով երիտասարդական փոխանակման ծրագիրը հուլիսի 4-ից 14-ը մեկ հարկի տակ համախմբեց Հայաստանից և Չեխիայից 30 ակտիվ երիտասարդի: 
 
Ծրագիրը բնապահպանության և խաղաղասիրության համադրություն էր: Նպատակն էր ծրագրի ընթացքում Հայաստանի գեղատեսիլ վայրերում արված անաղարտ բնության լուսանկարների միջոցով ներկայացնել ներկայիս շրջակա միջավայրի աղտոտումն ու պատերազմական ընդհարումների ազդեցությունը: 
Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ իրականացվող երիտասարդական փոխանակման ծրագրի բոլոր փուլերին ակտիվ մասնակցությունն ունեցան ինչպես Երիտասարդական ակումբների դաշնության, այնպես էլ «International Educational Centre Gems» չեխական կազմակերպության երիտասարդները: «Կրեատիվ և թիմային աշխատանքի շնորհիվ մասնակիցներն իրենց ներդրումն ունեցան ծրագրի արդյունավետ կազմակերպման և նոր մտահղացումների կյանքի կոչման գործում», -նշեց Երիտասարդական ակումբների դաշնության փոխնախագահ, ծրագրի համակարգող Մարիամ Սահակյանը: 
«Էկոլոգիական լուծումներ» ծրագրի ընթացքում մասնակիցներն իրականացրեցին չորսօրյա քայլարշավ դեպի գեղատեսիլ Սևանա լիճ և Ծաղկաձոր, ինչպես նաև շրջագայության մեկնեցին Էջմիածնի Մայր Տաճար և Խոր Վիրապ։ Քայլարշավի ընթացքում մասնակիցներն անձամբ առերեսվեցին մի շարք բնապահպանական խնդիրների, իսկ Երևան վերադառնալուց հետո թիմային աշխատանքի շնորհիվ փորձեցին լուծումներ առաջարկել դրանց համար։ 
Ծրագրի վերջին օրը չեխ և հայ երիտասարդներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղիկներ խոնարհեցին 1915 թվականի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն